22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք. Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք:
 
ՏՈՒՄԻ, գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում, որը Նիկոլի և նրան կցված խունտայի շնորհիվ, ներկայումս ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի «զինված ուժերի» վերահսկողության ներքո։
Տումին տեղաբախշված է հանրապետության հարավային մասում։ Հադրութը շրջկենտրոնից գտնվում է 31 կմ հեռավորության վրա, իսկ Ստեփանակերտից՝ 67 կմ հեռավորության վրա։ Համայնքն ընդհանուր լեռնային է, ունի 5673 հա տարածք, որից 1930 հա գյուղատնտեսական նշանակության, 3550 հա անտառային հողեր։
Տումիում առկա են հանքային ջրերի պաշարներ։ Համայնքի տարածքում առկա են «Թաղաղամի», «Սահակ», «Նադա», «Գյոլեն», «Քարեն», «Տաղար», «Վարար» և «Թթու ջուր» աղբյուրները։
 
Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են` 1000 թվականին կառուցված «Կարմիր Խաչ» եկեղեցին, 1655 թվականին կառուցված Սբ․ Հովհաննես եկեղեցին, 9-րդ դարի մատուռ, 9-12-րդ դարի Խութա վանքը, 1175 թվականին կառուցված «Թագավորի Գերեզման» եկեղեցին․ 1231-ին կառուցված «Եղցու խութ» մատուռը, 9-19-րդ դարերի գերեզմանոցը, 12-13-րդ դարերի պատկանող խաչքար, նույն դարում կառուցված կամուրջ, 19-րդ դարի աղբյուր, ինչպես նաև 13-19-րդ դարի հայտնի «Դիզափայտ» ամրոցը (Ղլեն քար), ընդհանուր հաշվառված է 19 հուշարձան։
Համայնքի բնակչության թվաքանակը, մինչև օկուպացիան, կազմում էր 746 մարդ, կար 204 տնտեսություն։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։ Գյուղում գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էին 111 աշակերտներ»։
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ