Ուկրաինայում հատուկ գործողությունների առաջադրանքները կկատարվեն ամբողջ ծավալով. Պուտին
Ուկրաինայում հատուկ գործողությունների առաջադրանքները կկատարվեն ամբողջ ծավալով։ Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Կրեմլի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Բելառուսի նախագահն աջակցություն է հայտնել ռուսական գործողություններին։ Պետությունների ղեկավարները քննարկել են նաեւ Ռուսաստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչների միջեւ նախորդ օրը Բելառուսում կայացած բանակցությունների երկրորդ փուլին առնչվող հարցեր։