22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 9, 2022

Սերժ Սարգսյանը չի մասնակցի

Ի պատասխան 168.am-ի՝ ստացե՞լ է արդյոք ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ս.թ. մարտի 13-ին կայանալիք Ազգային ժողովի հատուկ նիստում ՀՀ նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնը ստանձնելու հանդիսավոր արարողությանը մասնակցելու հրավեր, ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից մեզ պատասխանեցին.   «Այո, հրավերը քիչ առաջ ենք ստացել, սակայն ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը չի պատրաստվում մասնակցել այդ արարողությանը»: Արմինե Վարդանյան […]

Ադրբեջանը կրակ է բացել արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Մարտի 9-ին, ժամը 13։10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմի պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Ժամը 15։00-ի դրությամբ իրադրությունը սահմանի այդ հատվածում հարաբերականորեն կայուն է։  

Թուրքիան Ուկրաինայում երկարաժամկետ զինադադարի հույս ունի. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպում է ունեցել Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) խորհրդարանական խմբակցության հետ, և ելույթում նշել, որ Թուրքիան Ուկրաինայում երկարատև զինադադարի հույս ունի: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Էրդողանը հերթական անգամ քննադատել է միջազգային կառույցների՝ շեշտելով, որ դրանք ի վիճակի չեն դիմակայել ներկայիս ճգնաժամերին ու պատերազմներին։   […]

Ռուսաստանը վերահսկողության տակ է վերցրել Ուկրաինայի միջուկային օբյեկտները. Զախարովա

Ռուսաստանը վերահսկողության տակ է վերցրել Ուկրաինայի մի շարք միջուկային օբյեկտներ ՝ գրոհայինների կողմից միջուկային սադրանքներ թույլ չտալու նպատակով, դրա սպառնալիքն իրապես գոյություն ունի։  Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ТАСС-ը: «Այդ քայլը ձեռնարկվել է բացառապես ուկրաինական ազգայնական եւ այլ ահաբեկչական կազմավորումների, ինչպես նաեւ այդ երկրում ստեղծված օտարերկրյա […]

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը հաստատեց, որ ԱՄՆ-ն Ուկրաինայում հետազոտություններ է անցկացնում կենսաբանական զենքի ստեղծման վերաբերյալ. Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը հաստատեց, որ ԱՄՆ-ն Ուկրաինայում հետազոտություններ է անցկացնում կենսաբանական զենքի ստեղծման վերաբերյալ: ԱՄՆ-ում մտահոգված են, որ այս փորձերի արդյունքները կարող են հայտնվել ռուս զինվորականների ձեռքում:   «Ուկրաինայում կան կենսաբանական հետազոտությունների օբյեկտներ։ Եվ հիմա մենք շատ մտահոգված ենք, որ ռուսական զինված ուժերը կարող են […]

Թուրքիայից ողջունում են Արարատ Միրզոյանի այցը Անթալիա

Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Թանժու Բիլգիչը հայտարարել է, թե ողջունում են ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու որոշումը։ «Հայաստանի արտգործնախարարության խոսնակի հայտարարությունն այն մասին, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը 2022 թվականի մարտի 11-13-ը մասնակցելու է Անթալիայի դիվանագիտական ֆորումին, գոհունակությամբ ենք ընդունել։ Նման փոխադարձ քայլերը կնպաստեն երկու երկրի միջև երկխոսության աճին և մբողջական […]

Կապան-Ճակատեն ճանապարհի այլընտրանքը գտնվում է ադրբեջանական ԶՈւ-ի դիտարկման ներքո․ Թաթոյանը փաստեր է ներկայացնում

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Պարզվում է` Կառավարության կողմից Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհը, որը փոխարինելու է և դառնալու է Կապան-Ճակատեն հիմնական ճանապարհին այլընտրանք, կրկին տարբեր հատվածներում գտնվում է ադրբեջանական զինված ծառայողների անմիջական դիտարկման ներքո։ Ապահովված չէ անվտանգության անգամ նվազագույն մակարդակ: Ուշադրություն, որ սա այն այլընտրանքային ժամանակավոր ճանապարհի մասին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՓետրվարիԱպրիլի