Հայաստանում ի հայտ են եկել ծխախոտային նոր արտադրատեսակներ. առողջապահության փոխնախարար
Ազգային ժողովը քննարկում է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը։ Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը, որը ներկայացնում է նախագիծը, հայտարարեց, թե վերջին շրջանում Հայաստանում ի հայտ են եկել ծխախոտային նոր արտադրատեսակներ, որոնք պարունակում են նիկոտին, սակայն լուծույթի գոլորշիացմամբ չեն աշխատում։ «Այս համատեքստում անհրաժեշտություն է առաջացել […]