22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 23, 2022

Դաշնակցությունն ազգային արժեք է, իսկ դուք՝ ազգային խայտառակություն. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   «Դաշնակցությունն ազգային արժեք է, իսկ դուք՝ ազգային խայտառակություն։   Նոր տեսա,որ նիկոլական «կարկառուն երեսփոխաններից» մեկը հերթական անգամ փորձել է «կպնել» ՀՅԴ-ին ու ասել՝ Դաշնակցությունը բոլոր պատերազմների ժամանակ Երեւանում միտինգ է անում։ Որպես պատմաբան ասեմ,որ աշխարհում չկա մի քաղաքական ուժ,որը սխալներից զերծ է եղել։ Բայց […]

Սրանք ի՞նչ են խմում կամ ծխում, որ ասում են՝ պետք է սովորենք գազատարը փակ ապրել. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   «Սրանք ի՞նչ են խմում կամ ծխում, որ ասում են՝ պետք է սովորենք գազատարը փակ ապրել։ Առանց Շուշիի ու Հադրութի սովորեցրին,հիմա էլ առանց գազատարի են առաջարկում։   Վաղն առաջարկելու՞ են «թուրք-ադրբեջանական վիլայեթում» սովորել ապրել։ Չեք կարողանում պետական ու ազգային շահ սպասարկել գոնե բերաններդ փակ պահեք» ։

Արցախում գազամատակարարումը վերականգնելու ուղղությամբ ՀՀ-ն գործի է դրել բոլոր ջանքերը. Միրզոյան

Հայաստանը գործի է դրել բոլոր ջանքերը, դիվանագիտական հնարավոր բոլոր ջանքերը Արցախում գազամատակարարումը վերականգնելու ուղղությամբ, Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: «Առաջին հերթին, մենք պարբերական կապի մեջ ենք ռուս գործընկերների հետ, որովհետև վթարը, այս դեպքում, պարզ չէ՝ ինչպես դա անվանել, վթար չէ, ամեն դեպքում, վնասված կամ փակված տեղանքը գտնվում է խաղաղապահների պատասխանատվության գոտում […]

ՀՀԿ ԵԿ հանդիպումը Աջափնյակի ՀՀԿ շրջանային կազմակերպության երիտասարդների հետ

ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը և ՀՀԿ ԵԿ Երևան խորհրդի նախագահ Նարեկ Թադևոսյանը հանդիպում են ունեցել Աջափնյակի ՀՀԿ շրջանային կազմակերպության երիտասարդների հետ:   Հանդիպման շրջանակում քննարկվեցին երիտասարդության գործունեությանը վերաբերող ընթացիկ, ինչպես նաև առաջիկա անելիքներին վերաբերող հարցեր:   ՀՀԿ ԵԿ                  

Ծովագյուղ և Սեմյոնովկա համայնքների բնակիչները փակել են Սևան-Երևան մայրուղին. պահանջում են Գնել Սանոսյանի հետ հանդիպում

Շուրջ 3 ժամ է՝ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Սեմյոնովկա համայնքների բնակիչները փակել են Սևան-Երևան մայրուղին՝ պահանջելով հանդիպում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ։ «Մենք դեմ ենք խոշորացմանը։ Բույսը եթե արմատից կտրում ես, չի աճի, չի խոշորանա։ Ու մեկ էլ, 7-րդ հարկում նստած լավ տղերքը, տաք տեղում փորները կուշտ նստած, գյուղացիների համար օրենքներ են […]

Ժողովրդավարական բաստիոն Հայաստանում 8 ամիս հետո դատախազությունը կարողացավ վերադարձնել մակագրման համակարգի բանալիները, բայց ոչ ԲԴԽ-ն. Արամ Վարդևանյան

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն այսօր անդրադարձավ դատական գործերի մակագրման համակարգի վերաբերյալ թնջուկին: «Ի՞նչ էր տեղի ունեցել, Գլխավոր դատախազությունն 8 ամիս անց կարողացել էր ջանքեր գործադրել ու բանալիները վերադարձնել, որպեսզի մակագրման համակարգը ձեռքով չգործի, բայց, մյուս կողմից, Դատական դեպարտամենտն ու Բարձրագույն դատական խորհուրդն ասում էին, որ չեն ստացել բանալիները: Դատախազությունը հրապարակում է թուղթ, […]

Հսկայական ջանքեր են պետք, որ նման նիկոլական թերմացքների անբարոյական բխկոցներին բարեկիրթ արձագանքես. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   «Հսկայական ջանքեր են պետք, որ նման նիկոլական թերմացքների անբարոյական բխկոցներին բարեկիրթ արձագանքես։   Մենք ենք մեղավոր, սրա որոշ բնական բացվածքներում մի-մի հատ պրոբկա մինչեւ հիմա խփած չէ, որ սա սովորեր իր լափատարը այդպես փակ վիճակում ապրել»։          

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՓետրվարիԱպրիլի