22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ծովագյուղ և Սեմյոնովկա համայնքների բնակիչները փակել են Սևան-Երևան մայրուղին. պահանջում են Գնել Սանոսյանի հետ հանդիպում

Շուրջ 3 ժամ է՝ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Սեմյոնովկա համայնքների բնակիչները փակել են Սևան-Երևան մայրուղին՝ պահանջելով հանդիպում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ։

«Մենք դեմ ենք խոշորացմանը։ Բույսը եթե արմատից կտրում ես, չի աճի, չի խոշորանա։ Ու մեկ էլ, 7-րդ հարկում նստած լավ տղերքը, տաք տեղում փորները կուշտ նստած, գյուղացիների համար օրենքներ են մշակում։ Մենք դա չենք ուզում։ Էս պետության համար մարդը արժեք չունի։ 3 ժամ է միջպետական ճանապարհը փակ է, բայց կառավարությունից դեռ ոչ ոք դեռ չի արձագանքել»,- լրագրողների հետ զրույցում ասաց բնակիչներից մեկը։

Նա նշեց, թե երեք ամիս է՝ իրենք անտեսված են։

«Գյուղապետարանը փակ է, շուրջ 5000 բնակիչ անտեսված է։ Պահանջում ենք, որ նախարարը գա և մեր խնդրին լուծում տա։ Մենք ընտրություններով դեմ էինք արտահայտվել խոշորացմանը և սպասում էինք, որ մեզ կարձագանքեն, մեր խնդրին լուծում կտան։ Հիմա բնակիչները որոշել են ճանապարհը փակել, որպեսզի հարցը լուծվի։ Թող մեր նախկին մարզպետը, որ հիմա նախարար է, գա ու հետաքրքրվի, թե ինչ ենք ուզում․ Նիկոլ Փաշինյանն էլ թող իմանա, որ Ծովագյուղից ավելի շատ ձայն է տարել, քան ամբողջ Հայաստանից։ Բա Ծովագյուղից այդքան ձայն տանողը չի՞ կանգնի ժողովրդին ու ասի՝ հարգելի ծովագյուղցիներ, ձեր ուզածը կամ լինի, կամ՝ չէ», – ասացին բնակիչները։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ