05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արցախում գազամատակարարումը վերականգնելու ուղղությամբ ՀՀ-ն գործի է դրել բոլոր ջանքերը. Միրզոյան

Հայաստանը գործի է դրել բոլոր ջանքերը, դիվանագիտական հնարավոր բոլոր ջանքերը Արցախում գազամատակարարումը վերականգնելու ուղղությամբ, Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

«Առաջին հերթին, մենք պարբերական կապի մեջ ենք ռուս գործընկերների հետ, որովհետև վթարը, այս դեպքում, պարզ չէ՝ ինչպես դա անվանել, վթար չէ, ամեն դեպքում, վնասված կամ փակված տեղանքը գտնվում է խաղաղապահների պատասխանատվության գոտում ու առաջնային մեր կապը ռուսաստանյան գործընկերների հետ է», – ասաց նա:

ԱԳ նախարարի խոսքով՝ Հայաստանը կապի մեջ է այս հարցով նաև քաղաքակիրթ աշխարհի հետ. ՀՀ ԱԳՆ-ն նոտա է հղել միջազգաին գործընկերներին, արձագանքներն արդեն ստացվում են:

Միրզոյանը նշեց, թե նախորդ գազամատակարարման դադարեցման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև ԱՄՆ պետաքարտուղարի, ՌԴ նախագահի, Ֆրանսիայի նախագահի հետ:

«Արձագանքներ արդեն տեսնում ենք, ցավոք սրտի, տեղում կոնկրետ դեռ հարցը լուծված չէ», – հավելեց ՀՀ ԱԳ նախարարը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ