22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 1, 2022

Շոյգուն ասել է, թե մինչև երբ է ռուսական բանակը շարունակելու Ուկրաինայում հատուկ գործողությունը

Ռուսական բանակը կշարունակի Ուկրաինայում հատուկ գործողությունները մինչև հասնի դրված նպատակներին։ Հիմնական խնդիրը Ռուսաստանը պաշտպանելն է Արևմուտքի կողմից սպառնացող արտաքին ռազմական վտանգից, այսօր խորհրդակցության ժամանակ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ «Մեզ համար կարևորը ՌԴ-ն ռազմական սպառնալիքից պաշտպանելն է Արևմուտքի այն երկրներից, որոնք փորձում են Ուկրաինայի ժողովրդին օգտագործել մեր երկրի դեմ պայքարում», – ասել է […]

Արևմուտք – Ռուսաստան լարվածությունից մենք չենք շահելու․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   «Կարճ՝ Հայաստանի համար առկա գլոբալ հակամարտության քաղաքական հետևանքների մասին:   Ակնհայտ է, որ Արևմուտք – Ռուսաստան լարվածությունից մենք չենք շահելու. 1. Կտրուկ փոքրանալու է Հայաստանի արտաքին քաղաքական մանյովրի դաշտը: 2. Արցախի հողի վրա ռուսական զորքն է տալիս Արցախին անվտանգային երաշխիքներ: Պետք է նաև ընդունենք, որ […]

Մարտի 2-ին՝ ժամը 12։00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Մարտի 2-ին՝ ժամը 12։00-ին,  «Հենարան»  մամուլի ակումբում կհյուրընկալվի  «Մուայթայ»- ի  ֆեդերացիայի նախագահ Արտակ Բրուտյանը։  ԹԵՄԱ՝ «Մուայթայ»- ի  ֆեդերացիայի մարզիկները փետրվարի 13-20-ը Ստամբուլում կայացած Եվրոպայի առաջնությանը նվաճել են մեդալներ․ ֆեդերացիան առանց պետական աջակցության  մասնակցում է տարբեր մրցութների և  մեդալներ նվաճում․ «Մուայթայ»- ի  ֆեդերացիան բազմիցս դիմել է ԿԳՄՍ նախարությանը որպես օլիմպիական մարզաձև  պետական աջակցություն ստանալու համար, բայց տարբեր պատճառաբանություններով /ֆեդերացիայի համար անհասկանալի/ մերժել […]

Բելառուսական զորքերը մուտք են գործել Ուկրաինա

Ուկրաինայի իշխանությունները հաստատել են լուրերը, որ Բելառուսը զորք է մտցրել Ուկրաինա: «Բելառուսական զորքերը մուտք են գործել Չեռնիևի շրջան: Տեղեկությունը հաստատել է Հյուսիսային տարածքային պաշտպանական ուժերի խոսնակ Վիտալի Կիրիլովը»,- այս մասին տեղեկացնում է Ուկրաինայի Ռադայի Twitter-ի միկրոբլոգը: Նշենք, որ տեղի բնակիչների հաղորդմամբ՝ բելառուսական շարասյունը հատել է սահմանը տեղի ժամանակով 11:30-ին: Շարասյունը բաղկացած է 33 միավորից, որից […]

«Միջուկային զենք ձեռք բերելու վերաբերյալ ուկրաինական կողմի անպատասխանատու հայտարարությունները դատարկ քաջություն չեն»․ Լավրով

Կիևի իշխանությունները, որոնք ծրագրում են ձեռք բերել սեփական միջուկային զենք, սպառնում են միջազգային անվտանգությանը։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ տեսաուղերձի ձևաչափով ելույթ ունենալով ՄԱԿ–ի՝ զինաթափման հարցերով համաժողովի նիստում։ «Վտանգները, որոնք Զելենսկու ռեժիմը ներկայացնում է հարևան երկրներին և ընդհանրապես միջազգային անվտանգությանը, զգալիորեն աճել են այն բանից հետո, երբ Կիևում տեղակայված […]

«Ո՛չ Ուկրաինայից կհրաժարվենք, ո՛չ էլ՝ Ռուսաստանից». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կրկին խոսել է ռուս-ուկրաինական հակամարտության հարցում Եվրոպայի ու ԱՄն-ի որդեգրած «անվճռական դիրքորոշումից»: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Նա հայտարարել է, որ հատկապես փետրվարի 24-ից այս կողմ նրանց դրսևորած ամուլ կեցվածքը թուրքական կողմն իր համար որպես դաս է ընդունել ու ավելացրել. «Չնայած մենք այս ամենի փորձառությունն արդեն ունեցել ենք, երբ նախկինում մեր սահմանները […]

Սոլովյովը հիշեցնում է Աննա Հակոբյանի և «Էրատո» ջոկատի մասին. Ինչպե՞ս է Ուկրաինան օգտագործում 44-օրյա պատերազմում ՀՀ-ի տեղեկատվական «գործիքները»

Փետրվարի 25-ին Ուկրաինայի տարածքում մեկնարկած Ռուսաստանի հատուկ ռազմաօպերացիային զուգահեռ՝ քննարկվում է նաև ռուս-ուկրաինական ռազմական հակամարտության տեղեկատվական բաղադրիչը: Սովորաբար պատերազմական գործողությունների անորոշ փուլերում փորձագետները և հասարակական լայն շերտերը հետևում են այն տեղեկատվությանը, որը մատուցվում է՝ փորձելով ստանալ ռազմական իրավիճակի մասին հստակ տեղեկություններ: Պատերազմը տեղեկատվական դաշտում սովորաբար համեմատվում է Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի կիրառած […]

Ուկրաինան պատրաստվում էր հարվածներ հասցնել Բելառուսի ռուսական զորքերին․ Լուկաշենկո

Ուկրաինայում որոշ հակաօդային և հրթիռային ստորաբաժանումներ պատրաստվում էին հարվածներ հասցնել Բելառուսում տեղակայված ռուսական զորքերին։ ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ՝ այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով նիստում։ «Մեր հետախուզությունը և ռուսները հայտնաբերել են Ուկրաինայի տարածքում՝ Բելառուսի սահմանի անմիջական հարևանությամբ, մի քանի հակաօդային և հրթիռային դիվիզիաներ, որոնք պատրաստվել են հարվածել ռուսական զորքերին Բելառուսի տարածքում»,– […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՓետրվարիԱպրիլի