22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ուկրաինան պատրաստվում էր հարվածներ հասցնել Բելառուսի ռուսական զորքերին․ Լուկաշենկո

Ուկրաինայում որոշ հակաօդային և հրթիռային ստորաբաժանումներ պատրաստվում էին հարվածներ հասցնել Բելառուսում տեղակայված ռուսական զորքերին։ ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ՝ այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով նիստում։

«Մեր հետախուզությունը և ռուսները հայտնաբերել են Ուկրաինայի տարածքում՝ Բելառուսի սահմանի անմիջական հարևանությամբ, մի քանի հակաօդային և հրթիռային դիվիզիաներ, որոնք պատրաստվել են հարվածել ռուսական զորքերին Բելառուսի տարածքում»,– այս մասին ասել է Լուկաշենկոն և հավելել, որ ՌԴ-ի կողմից հատուկ օպերացիայի անցկացման որոշման հրապարակման հետ միաժամանակ Ռուսաստանը կանխարգելիչ հարված է հասցրել այդ ծանր զինատեսակներին։

Բելառուսի ղեկավարն ընդգծել է, որ «եթե դա չարվեր, այդ հրթիռները կհասնեին Գոմել և Մոզիր»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ