24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մտքո՞վ, թե՞ սրտով հավատամ

Երբ փոքր ենք, լսում ենք զանազան աստվածաշնչյան պատմություններ, ու փորձելով դրանք մեկնաբանել մեր հնարավորությունների սահմաններում՝ տալիս ենք հարցեր, որոնք մեծերին հնարավոր է՝ աբսուրդային ու անտրամաբանական թվան։ Իսկ երբ տարիքով արդեն հասուն ենք ու մեծ, և լսում ենք ինչ-որ հարց՝ հնչած մանուկների շուրթերից՝ Աստծո, Քրիստոսի, քրիստոնեության մասին, պատասխանում ենք ամենայն սիրով։ Այս դեպքերում մտածում ենք, որ նրանց հավատքն իրական է՝ սրտից բխած, և ազնիվ չէ թերագնահատել այն զգացումները, պատկերացումներն ու հավատքը, որ մանուկներն ունեն Տիրոջ հանդեպ։

Քրիստոս ինքն էլ մատնանշեց մանուկներին՝ որպես օրինակ իրեն հետևողների համար. «Թու՛յլ տվեք այդ մանուկներին գալ ինձ մոտ և արգելք մի՛ եղեք նրանց, որովհետև Աստծու արքայությունը այդպիսիներինն է: Ճշմարիտ եմ ասում ձեզ, ով Աստծո արքայությունը չընդունի որպես մանուկ, նրա մեջ չի մտնելու» (Մարկոս 10:14-15):

Ի՞նչ ասել է՝ «որպես մանուկ»։ Երբ մեծ ենք և մեզ հասուն ենք համարում, սկսում ենք հավատքի մասին մեր պատկերացումները սրտից տեղափոխել դեպի միտք։ Դատողություններ ու վերլուծություններ ենք անում՝ կարծելով, թե մտքով հասնելու ենք, ավելի ենք մոտենալու Տիրոջը։ Սակայն հաշվի չենք առել այն հանգամանքը, որ ասվեց․ «Ոչ ոք չի կարող գալ դեպի ինձ, եթե նրան չձգի Հայրը» (Հովհաննես 6։44)։

Այստեղ Քրիստոս խոսում է ոչ թե մտքով, այլ սրտով Աստծուն հանդիպելու մասին։ Քրիստոս ասում է, որ Աստված Ինքն էլ գալիս է դեպի մարդը՝ Իրեն փնտրող մարդը։ Եվ այստեղ էականն այն չէ, թե որքան ենք քննել մտքով, այլ այն, թե ինչ ենք զգում սրտով։ Արդյոք փնտրո՞ւմ ենք Աստծուն, ձգտո՞ւմ ենք բաղձալի հանդիպմանը, թե՞ մոռացել ենք սրտի մասին՝ տրվելով միայն մտքին։ Եթե այսպես է, ապա դադարել ենք մանուկ լինելու, Աստծո արքայությունը մանկան նման ընդունել։

 

Ուստի, հարցնելիս՝ մտքո՞վ, թե՞ սրտով հավատամ, ևս մեկ անգամ մաքրենք մեր սիրտն ու հոգին և մտքի արթնությամբ առաջնորդվենք։ Ի վերջո հոգու, և ոչ թե մտքի աչքերով ենք փնտրելու ու տեսնելու Աստծուն։ Մաքրենք մեր սիրտը՝ Տիրոջ ներկայությունը հանրավորինս շուտ տեսնելու համար, իսկ մտքի արթնությունը մեզ կօգնի այդ օրհնաբեր ներկայությունը ամուր պահելու համար։ Դառնանք այնպիսին, ինչպիսին մանուկներն են, ովքեր Քրիստոսի խոսքն ընդունում են առաց վարանելու, առանց կասկածի։ Չէ՞ որ «Աստծու արքայությունը այդպիսիներինն է»։

qahana.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ