25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Իշխանությունները շարունակում են մնալ կապիտուլացված, անկամ, անողնաշար, անսկզբունք. Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանի կարծիքով՝ Փաշինյանի անհավասարակշիռ դրսևորումներն այն բանի վկայությունն են, որ 2018թ. սկսած Հայաստանում ներքաղաքական իմաստով տեղի է ունենում քաղաքական խուլիգանություն:

 

«Այսինքն՝ մենք քաղաքական զարգացում, քաղաքական գործընթաց, քաղաքական կառավարում, որոշումների կայացման ժողովրդավարական մեխանիզմ հասկացությունները վաղուց չունենք, և ներքաղաքական իմաստով տեղի է ունենում քաղաքական խուլիգանություն, արտաքին քաղաքականության առումով տեղի է ունենում արտաքին քաղաքական ցինիզմ, որն էլ մեզ հասցրել է այս խիստ անցանկալի, ողբերգական վիճակին»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմին, նա նշեց, որ մոտ օրերս կավարտվի ռազմական օպերացիան, բայց ըստ նրա՝ տնտեսական պատերազմը նոր թափ է հավաքելու. «Մենք, լինելով կախյալ վիճակում արտաքին շուկաներից, այդ թվում նաև՝ էներգետիկ հնարավորություններից, չունենք լուծում՝ հետագա ապահովման համար: Երեկ էլ «Հայաստան» խմբակցության պատգամավորի հարցը հենց դրան էր վերաբերում, և հենց այդ անհավասարակշիռ վերաբերմունքը, այսպես կոչված՝ վարչապետի, վկայում էր այն մասին, որ չունեն պատասխան»:
 

Արտակ Զաքարյանի խոսքով՝ Հայաստանի համար ծայրահեղ մտահոգիչ երկու կարևոր հանգամանք կա. «Անվտանգային առումով մենք ՌԴ-ի հետ պետք է կարողանանք երկարաժամկետ համաձայնությունների գալ՝ հաշվի առնելով, որ գոյություն ունի Շուշիի հռչակագիր, որ վերջերս ստորագրվեց ռուս-ադրբեջանական դաշնակցային հռչակագիր, հաշվի առնելով, որ Արցախում տեղակայված են ՌԴ խաղաղապահ ուժեր, որ մեր արևելյան սահմանների նկատմամբ թուրք-ադրբեջանական տանդեմը դեռ շարունակում է ունենալ անթաքույց հավակնություններ, հաշվի առնելով, որ մեր քաղաքական իշխանությունները շարունակում են մնալ կապիտուլյացված, անկամ, անողնաշար, անսկզբունք, հաշվի առնելով, որ մեր հասարակությունը գտնվում է ապատիայի մեջ, և անհրաժեշտ է օր առաջ կոնսոլիդացնել՝ համատեղ դիմագրավելու բոլոր խնդիրներին: Երկրորդ՝ տնտեսական հետագա հարցերի լուծումը՝ սկսած պատերանային անվտանգությունից, վերջացրած պետության սոցիալական նվազագույն պատասխանատվությունով»:

 Հարցին՝ փորձագիտական շրջանակներից կարծիքներ են հնչում, որ ռուս-ուկրաինական պատերազմում Հայաստանի համար կարող է որոշիչ լինել՝ ինչպես Ռուսաստանի հաղթանակը, այնպես էլ՝ պարտությունը, քանի որ Ռուսաստանի հաղթանակի դեպքում կստեղծվի միութենական պետություն, իսկ պարտության դեպքում՝ թուրք-ադրբեջանական տանդեմը կխժռի Հայաստանը. Ինքն ի՞նչ կանխատեսումներ ունի այդ առումով, Արտակ Զաքարյանն այսպես պատասխանեց. «Աստված մի արասցե, որ Ռուսաստանը այս հակամարտությունից դուրս գա թուլացած և քայքայված. Դա մեզ համար պետականության առումով ուղիղ սպառնալիք է, որովհետև ակնհայտ է, որ Թուրքիան և Ադրբեջանն այդ առիթը բաց չեն թողնելու, իսկ Արևմուտքը մեզանով զբաղվելու ժամանակ ու տրամադրություն չի ունենալու: Երկրորդ՝ Ռուսաստանի պահանջների լիարժեք կատարման պարագայում, կարծում եմ, որ Ուկրաինան երկու մասի է բաժանվելու, աշխարհում հնարավորություն է առաջանալու ինքնորոշման իրավունքի իրացման գործոնը դարձնել էլ ավելի ցցուն և կարևոր, և այդ պարագայում, բնականաբար, մենք պետք է ակտիվացնենք մեր արտաքին քաղաքական օրակարգերը՝ կապված Արցախի, օկուպացված տարածքների ազատագրման հետ, կապված Հայաստանի սուվերենության բարձրացման հետ: Ինչ վերաբերում է նոր ԽՍՀՄ ձևավորելու վերաբերյալ տեսակետներին, ձեռնպահ կմնամ առայժմ որևէ տեսակետ հայտնել, որովհետև դրանք շատ տեսական զրույցներ են և առայժմ որևէ պաշտոնական աղբյուր չունեն»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Ռազմիկ Մարտիրոսյան

168.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ