22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայ ժողովուրդ , էս ինչ օյին բերեցին գլխիդ. Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Հայ ժողովուրդ , էս ինչ օյին բերեցին գլխիդՀայ ժողովուրդ , էս ինչ օյին բերեցին գլխիդ, դարերով ամենքին հայտնի էիր քո հյուրասիրությամբ, առատաձեռնությամբ, հյուրին հարգելու մեծահոգությամբ…էս ոնց կարողացան 4 տարում աղավաղել քո ազգային նկարագիրներից էս մեկը նույնպես․․․Ո՞ւր մնաց քո հյուրասիրությունը, հյուրին սիրելն ու հարգելը…
Քաղաքում հյուր ունեք, ռուս ազգի ներկայացուցիչներ են, հիմնականում՝ ջահելներ, մանկահասակ երեխաների հետ, սիրուն, բարձրահասակ, կիրթ․․․․Զգացնում է, որ էս մարդիկ աշխատանք ունեն/ունեցել են/, կյանքը գիտեն, կիրթ են/թուհ, էս բառն էլ վարկաբեկեցին շան որդիք/․․․․
 
Ժպտացեք մեր հյուրերին, եթե փողոցում հարց են տալիս, պատասխանեք, ոչինչ որ վարժ ռուսերենին չեք տիրապետում, սրտով պատասխանեք…
Լավ օրից չէ, որ էս մարդիկ իրենց տուն-տեղը թողած եկել են Հայաստան․․․ Մի քիչ ձեզ տեսած պահեք․․․ Հիշեք, թե հենց էս պահին քանի միլիոն հայ է ապրում նույն Ռուսաստանում, մի մոռացեք, որ Ռուսաստանում ապրող եւ աշխատող ձեր իսկ հարազատների շնորհիվ են ձեզանից շատերի երեխաները շոկոլադ ուտում, կամ՝ կերել են․․․
Սիրով ընդունեք հյուրերին, համարեք ձեր ընտանիքի անդամը,մի չարացեք, դա միայն ձեզ է վնասելու, եթե չեք ուզում հոգատար լինել հյուրերի համար, հոգատար եղեք հանուն ձեզ ՝ տիեզերական օրենքներ կան՝ եթե մերժում եք ձեր բարեկամին, մերժում եք ինքներդ ձեզ․․․․Այդ մերժումը աշխատում է հենց ձեր դեմ․․․․, ու, հենց ձեզ համար հետագայում հեչ լավ չի լինում․․․»:
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ