Տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի թուլացումը հղի է թուրք-ադրբեջանական սպառնալիքի աճով. Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի թուլացումը հղի է թուրք-ադրբեջանական սպառնալիքի աճով։
Բաքվի այսօրվա սադրանքն ակնհայտորեն կապ ունի նաեւ Արեւմուտք-Ռուսաստան խորացող հակամարտության հետ։
Շարունակվող հակամարտությունից թուրք-ադրբեջանական թշնամին հարմար առիթի դեպքում փորձելու է օգտվել։
Հայաստանի շահերից է բխում Հարավային Կովկասում Ռուսաստանի դիրքերի պահպանումն ու ամրապնդումը։
Մեր փոքր տարածաշրջանում կա երկու հզոր բանակ՝ ռուսական ու թուրքական։
Նրանցից առաջինը մեր դաշնակիցն է,որը պաշտպանում է հայ-թուրքական սահմանն ու Արցախի մնացած մասը,իսկ երկրորդը՝ մեր գլխավոր սպառնալիքը։
Հավաքական Արեւմուտքի հետ սին հույսեր կապողներին հիշեցնեմ,որ նրանց նավերը չեն բարձրանում Հայկական լեռները։
Իսկ վերջին զարգացումները ցույց տվեցին,որ գոնե այս պահին արեւմտյան նավերը նույնիսկ անզոր են մտնելու ուկրաինական նավահանգիստներ։
Հետեւաբար ,Հարավային Կովկասում ռուսական ազդեցության թուլացման կողմնակիցներն ակամայից կողմ են թուրք-ադրբեջանական ազդեցության մեծացմանը»։