02 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

«Դվինում» 800 հոգու հյուրասիրություն՝ 13 մլն դրամի չափով. ՊՆ-ն կնշի Զինված ուժերի կազմավորման 30-ամյակը

ՀՀ Զինված ուժերի կազմավորման 30-ամյակը կնշվի «Դվին» հյուրանոցում, հրավիրված կլինի 800 մարդ, յուրաքանչյուրի հյուրասիրության համար կծախսվի 16.653 դրամ, ընդհանուր ծախսը կկազմի 13 միլիոն 322 հազար դրամ։ Այս մասին որոշումն այսօր չզեկուցվող հարցերի օրակարգում ընդունվեց գործադիր մարմնի նիստում։

«Ստեղծված իրավիճակում ակնհայտ է Հայոց բանակի արժևորման և մեծարման անհրաժեշտությունը», – այսպես է նշված որոշման հիմնավորման մեջ։

Բացի հյուրասիրությունից՝ տպագրական ծախսեր ևս կկատարվեն, որոնք կկազմեն 15 մլն ՀՀ դրամ։ Կտպագրվեն պաստառներ, դրանք կտեղադրվեն Երևանում և մարզերում, կպատրաստվեն նաև կրծքաշնաններ։

«Ծառայությունների մատուցման հնարավոր խափանումներից խուսափելու անհրաժեշտությունը, նախատեսվում է գնման գործընթացն իրականացնել մեկ անձից», – նշված է հիմնավորման մեջ։

Նշված է նաև, որ այս միջոցառման ակնալվող արդյունքը տոնական միջոցառման անխափան անցկացումն է։ 

 
 
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ