15 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Գյուղացիներին կոչ եմ անում մաքսիմալ շատ մշակել իրենց հողերը, սննդամթերքի գներն աճելու են. Վահան Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը գյուղացիներին կոչ է անում «մաքսիմալ շատ մշակել իրենց հողերը»։

«Այս բազմաթիվ մարտահրավերները հաշվի առնելով՝ ակնկալվում է պարենային անվտանգության լուրջ մարտահրավեր մի կողմից, բայց մյուս կողմից էլ տեսնում ենք, որ սննդամթերքի գներն աճելու են և գյուղատնտեսությունը դառնում է ավելի հրապուրիչ։ Այն, ինչ մեկ կամ երկու տարի առաջ ձեռնտու չէր, այս տարի ավելի գրավիչ է դառնալու։ Կոչ եմ անում բոլորին, ովքեր հողատարածք ունեն, որոնք չեն մշակել նախորդ տարիներին, անպայման մշակեն, որովհետև դրա պահանջարկը լինելու է», – կառավարության նիստին ասաց Վահան Քերոբյանը։

Արձագանքելով նախարարին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե վերջին երկու տարիներին «գնաճային երկկրաշարժեր» են տեղի ունենում՝ կորոնավիրուսով և աշխարհաքաղաական զարգացումներով պայմանավորված։

«Այս առումով, այո, լավատեսական ոչինչ առջևում չի սպասվում։ Բայց մյուս կողմից, եթե լավատեսական բան գտնենք, այո, աճելու են գյուղատնտեսական արտադրանքի գները, և այդ առումով՝ չմշակվող հողերի մշակման շահութաբերություն կարող է գոյանալ, որը նախկինում գոյություն չուներ», – ասաց վարչապետը։

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ