23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Դուք սիրում եք տվյալներ, լավ չեք կարողանում կարդալ, բայց սիրում եք. Այ հիմա ցույց կտամ, թե ՀՀԿ-ն ինչպես էր անհանգստանում ժողովրդի մասին /տեսանյութ/

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի համար զարմանալի չէ, որ ԱԺ պատգամավորները տարրական իրավունքի նորմերի ոտնահարում են դրսևորում՝ դեռևս Սահմանադրական դատարանում վարույթ չընդունված հարցի վերաբերյալ հայտնելով կարծիք:

«Սա խիստ մտահոգիչ է, բայց դա ձեր հետագա մեղադրական դատավճռի մեջ նույնիսկ տեղ էլ չի գտնի, որովհետև այլ մեղսագործությունները շատ ավելի շատ են», – ասաց պատգամավորը՝ նկատի ունենալով ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանին, որն այսօր խոսել էր «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքից:

Նա մի քանի օրինակ բերեց, թե ինչպես էին իրենք անհանգստանում ժողովրդի մասին իրենց իշխանության տարիներին:
«Մի քանի տվյալ, դուք սիրում եք տվյալներ, լավ չեք կարողանում կարդալ, բայց սիրում եք. ՀՀԿ-ի կառավարման տարիներին ՀՆԱ-ն աճել է 210 տոկոսով, մեկ շնչին ընկնողը՝ շուրջ 2 անգամ, նվազագույն աշխատավարձը 3,6 անգամ աճել է, աճել է միջին աշխատավարձը, միջին կենսաթոշակը ու պետական բյուջեի մուտքներն աճել են 2,3 անգամով», – դիմելով ՔՊ-ականներին՝ ասաց Մամիջանյանը:

Պատգամավորի խոսքով՝ ՔՊ-ն կգնա ու կգտնի, ամենայն հավանականությամբ, Պակիստանից Հայաստան որպես տուրիստ եկած տվյալներն ու կներկայացնի, որ դրանք խիստ աճել են, առաջ զրո էր, հիմա՝ 10:

«Բայց այս թվերը վիճարկել հնարավոր չէ», – ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ