23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 2022

Ինչքա՞ն է շարունակվելու այս վիճակը. «Հրապարակ»

Կրկին զոհեր ունենք Արցախում՝ թշնամին ԱԹՍ է սկսել կիրառել։ Փառուխ գյուղում ադրբեջանցիներն են հաստատվել, փորձում են գրավել ստրատեգիական Քարագլուխ բարձունքը։ Ռուս խաղաղապահներն անզոր են կամ չեն ուզում հակահարված տալ ադրբեջանցիներին։ Երեկ Ստեփանակերտի հրապարակում՝ նախագահական նստավայրի դիմաց, տասնյակ քաղաքացիներ էին հավաքվել, պարզաբանումներ էին պահանջում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանից։ Ավելի ուշ մարդկանց հետ զրուցելու իջավ պետնախարար Արտակ […]

Իշխանությունները պարզապես անկարող են. «Փաստ»

Ադրբեջանի կողմից Արցախում սանձազերծված գործողությունների հետևանքով հայկական կողմը դարձյալ զոհեր ունի: Սակայն Հայաստանի իշխանությունները շարունակում են հայտարարել, որ չեն շեղվի խաղաղության օրակարգից: «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի խոսքով, իրականում, որքան էլ խոսեն խաղաղության դարաշրջանի, խաղաղության օրակարգի մասին, իրենք էլ գիտեն, որ վիճակն անելանելի է ու պահի լուծումներով չեն կարող ինչ-որ բան անել: «Այս իրավիճակում […]

Մութ ու լղոզված որոշումներ. «Փաստ»

Գաղտնիք չէ, որ կառավարության նիստերն անցնում են «շըփ-թըփ» տարբերակով և, հատկապես վերջին շրջանում, ոտքի վրա ընդունվող որոշումներով, որոնք հիմնականում կա՛մ ներառված են լինում չզեկուցվող հարցերի փաթեթում, կամ զեկուցվում են «լղոզված»։ Քիչ չեն որոշումները, որոնք, շատ մեղմ ասած, տարօրինակ են և «մութ» շերտեր ունեն: Վերջերս էլ հայտնի դարձավ, որ կառավարությունը հերթական անգամ 500 միլիոն դրամ է […]

Ինչո՞ւ հենց հիմա…«Փաստ»

Պատերազմի ավարտից ի վեր Ադրբեջանը շարունակում է սանձարձակ պահվածքը և թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի սահմաններին պարբերաբար լարվածություն է հրահրում։ Զուգահեռ՝ հետևողականորեն ձեռնամուխ է եղել Արցախի բնակչության համար անմարդկային պայմաններ ստեղծելու քայլերին։ Մասնավորաբար, մարտի 8-ից սկսած Ադրբեջանը տարբեր ձևերով խոչընդոտում է Արցախի գազամատակարարումը, այն էլ՝ եղանակային շատ բարդ պայմաններում։ Արդյունքում օրեր շարունակ արցախցիները մնացել են առանց […]

Պուտինն այսօր հեռախոսազրույց կունենա Փաշինյանի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ ուրբաթ հեռախոսազրույց կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, գրում է ՏԱՍՍ-ը։ Ավելի վաղ Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացրել էր, որ Արբեջանը կոպտորեն խախտում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները՝ և՛ ներխուժման, և՛ հրադադարի ռեժիմի խախտումների տեսքով: «Չնայած բարձրագույն մակարդակի բանակցություններին՝ արձանագրում ենք, որ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմին […]

Դատախազն առաջարկել է Առուշ Առուշանյանին դատապարտել 9 տարվա ազատազրկման․ Pastinfo.am

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի և մյուսների գործով վճիռ կայացնելու։ Այս մասին «Փաստինֆոի» հետ զրույցում ասել է պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։ Դատախազը մեղադրական ճառով պահանջել է մեղավոր ճանաչել Առուշանյանին և դատապարտել ազատազրկման՝ 9 տարի 6 ամիս ժամկետով։ Լուսինե Ավետյանի համար դատախազը պահանջել է 5 […]

Կոռուպցիայի և փողերի լվացման դեմ պայքարը ՀՀ դատախազության բացարձակ առաջնահերթություններից է. Արթուր Դավթյան

ՀՀ գլխավոր դատախազն այսօր ընդունել է Եվրոպական միության (ԵՄ) քրեական արդարադատության ոլորտում համագործակցության «Եվրոջասթ» (Eurojust՝) գործակալության ղեկավար Լադիսլավ Համրանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Նիդերլանդներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը: Արթուր Դավթյանը նշել է, որ ԵՄ-ի հետ երկարամյա բազմաշերտ համագործակցությունը նպաստել է մեր երկրում  արդարադատության ոլորտի բարեփոխումներին, ժողովրդավարության, մարդու իրավունքների և ազատությունների […]

Այդ մարդիկ ամեն ինչ անում են, որպեսզի ասեն, որ Արցախի հետ գործ չունեն. Աննա Մկրտչյանը՝ իշխանությանը

Մինչև վերջին հերթական ագրեսիան, երբ ընդդիմադիր պատգամավորներն ու բազմաթիվ փորձագետներ իշխաննություններին հարցնում էին, թե ինչ եք անում Արցախի բնակցության անվտանգությունն ապահովելու համար, իրենք մեզ ասում էին, որ իրավիճակն ենք սրում: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը: «Հիմա խնդրեմ՝ հըերթական անգամ ոչ թե վտանգ կա, այլ արդեն կա հստակ ներխուժում, և այդ […]

Դե-մարազմատիզացիա

Երբ մի օր Հայաստանում սկսվի պետության վերականգնման «սպեցօպերացիան», այն վստահաբար կարող է կոչվել Դե-մարազմատիզացիա։ Սա չի սահմանափակվում միայն գործող իշխանություններով կամ որևէ կոնկրետ սոցիալական շերտով։ Հիմքում լուրջ պրոբլեմ է՝ պետական մտածողության բացակայությունը կամ աղավաղված ընկալումը։ Երկիրը համատարած մարազմի մեջ է։ Պետություն, որը կանգնած է լինել-չլինելու սահմանին, ժողովուրդ, որը չի հասկանում սա և իր դռանը կանգնած մյուս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված