Արցախի նախագահը հրամանագիր է ստորագրել ռազմական դրության պայմաններում իրավունքների և ազատությունների ժամանակավոր սահմանափակումների մասին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 26-ին ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության տարածքում հայտարարված ռազմական դրության պայմաններում իրավունքների և ազատությունների ժամանակավոր սահմանափակումների մասին, տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։ Համաձայն հրամանագրի՝ Արցախի Հանրապետության տարածքում հայտարարված ռազմական դրության ժամկետի ընթացքում օրենքով սահմանված կարգով՝ 1.սահմանափակվում է հավաքների ազատության իրավունքը 2.արգելվում են գործադուլները և կազմակերպությունների գործունեությունը դադարեցնող […]