Ի՞նչ կարա անի խեղճ նիկոլը. Մարգարիտ Եսայան
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երկու հարց
1․Ի՞նչ կարա անի խեղճ նիկոլը
Այս հարցը շատերդ եք լսել, շատերից եք լսել․․․Ոմանք, անկեղծ հավատում են եւ հարցին եւ դրանից բխող պատասխանին՝ դե գեղացի տղա ա , միամիտ, ոչ դիվանագիտությունից ա բան հասկանում, ոչ երկիր կառավարելուց․․․
Եթե նիկոլի մեջ գեթ մեկ կաթիլ մարդ կա, ուրեմն, ունի անելիք եւ կարող է անել՝ կանգնել հրապարակում, կամ՝ էկրանի առաջ, հանգնել էն հին մայկեն, հագնել ուսապարկը, ձեռքը կապել բինտով, բացել իր ժողովրդահաճո ատամները եւ հայտարարել՝ ժողովուրդ ջան, ես փորձեցի , չստացվեց, երկիր կառավարելը, հատկապես էս հարեւաններով, պատերազմական էս վիճակում, իմ խելքի բանը չի, ներող եղեք, ես գնում եմ․․Թող գան էն մարդիկ, որոնք կկարողանա երկիրը էս վիճակից փրկել․․․
Ու մարդիկ ձեռքերի վրա նրան կտանեն մեկ այլ տեղ, հեռու երկիրը կառավարելու ղեկից․․․
Բայց էս ազնիվ քայլը նիկոլը երբեք չի անելու, հույս չունենաք․․․Նա իր հետ դեպի դժոխք է քաշելու բոլորիս․․․Մի ամբողջ երկիր…
Նիկոլը սա չի անի, չհավատաք, քանի որ տգետ է, քանի որ ատում է հային եւ Հայաստանը, քանի որ ուղն ու ծուծով Արցախի եւ արցախցու թշնամին է…Նա իր մանկության եւ պատանեկության բոլոր վրեժները, մուռը հանում է հայ ժողովրդից ու Հայաստանից․․․Նա սովորական քինախնդիր է, տգետ, ում թվում է ինքը հանճար է․․․
2․Իսկ ի՞նչ կարող է անել հայը, հայ մարդը, մի ամբողջ ժողովուրդ
Էս պատերազմական իրավիճում, թշնամիներով շրջափակված․․․ տուն ու հանգիստ կորցած հայ մարդը կա՞րող է
ինչ-որ բան անել․․․
Այո, կարող է, պարտավոր է քայլ անել։
Հայ մարդը պետք է պոռթկա, ընդվզի, ինքնաբուխ դուրս գա եւ քանդի պատնեշները․․․Պետք է դուրս գալ պայքարի․․
Ես էս իրավիճակում ոչ մի քաղաքական ուժի անունից չեմ խոսում, սա իմ անձնական կարծիքն է, նաեւ՝ հատուկ տրամադրված չեմ ոչ մեկի, նաեւ դաշնակցության հանդեպ․․․Բայց նրանց կարգախոսը՝ «Մահ կամ ազատություն», էսօր շատ ու շատ արդիական է․․․Նիկոլը իր հեռանալու քայլը չի անի, իսկ մե՞նք․․․Գոնե կփորձե՞նք նեռին հեռացնել, մենք որքա՞ն ենք սիրում հային ու Հայաստանը, որքա՞ն ենք դողում Արցախի համար, ոչ ՝ խոսքով, գործով, որքա՞ն ենք հայրենասեր…Հ՞ը․․․
Հիմա, ի՞նչ պարոնայք քաղաքական ու ոչ քաղաքական գործիչներ, սեւեր եւ սպիտակներ՝
Մա՞հ, թե Ազատություն․․․
Հետհաշվարկը վաղուց սկսված է․․․»: