12 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

«ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր ԱՄՆ-ն ոչ մի արդյունավետ քայլ չի ձեռնարկել Ադրբեջանի դեմ Հայաստանի ռազմական ագրեսիային վերջ տալու համար»․ Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ արձագանքելով երեկ ԱՄՆ Պետքարտուղարի մամուլի քարտուղարի տեղակալ Ջալինա Փորթերի հայտարարությանը։

Հիշեցնենք, որ հայտարարության մեջ նշվում էր՝ ԱՄՆ-ը խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական զորքերի տեղաշարժով, դրանք և էսկալացիայի այլ միջոցները համարում է անպատասխանատու:

«Ցավոք, Միացյալ Նահանգները, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, այս տարիների ընթացքում ոչ մի արդյունավետ քայլ չի ձեռնարկել Ադրբեջանի դեմ Հայաստանի մոտ 30-ամյա ռազմական ագրեսիային վերջ տալու համար»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչի կողմից նման հայտարարություն անելը անպատասխանատու է։

 
KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ