03 Հուլիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 2022

Ժիրինովսկին ողջ է. Վոլոդինը հերքում է

ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հերքել է ռուս սկանդալային քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկու մահվան մասին սենատոր Ալեքսանդր Պրոնյուշկինի հայտարարությունը։ Այս մասին գրում է ռուսական «Ria Novosti» լրատվական գործակալությունը: «Ուզում եմ հանգստացնել բոլոր նրանց, ովքեր անհանգստացած են Վլադիմիր Վոլֆովիչ Ժիրինովսկու առողջությամբ, նա ողջ է, վիճակը իսկապես ծանր է։ Այսօր նրան համակարգչային տոմոգրաֆիա են արել։ Մենք անհանգստանում ենք նրա […]

Հայաստանը չի օգտագործում իր դիվանագիտական ողջ ներուժը

Արցախում գազատարի պայթյունից միայն 16 օր անց Հայաստանի Հանրապետության իշխանությունները քաղաքական գնահատական են տալիս ստեղծված հումանիտար աղետին: Այսօրվա վիճակը չի ձևավորվել մեկ օրում, և հնարավոր զարգացումների և ռիսկերի մասին  զգուշացվել է շատ ավելի վաղ։ Անցյալ շաբաթ Արմեն Գևորգյանը, որը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Հանրապետության պատվիրակության անդամ է և որը դատարանի ապօրինի որոշումների պատճառով չի […]

Նիկոլ Փաշինյանի խաղաղության դարաշրջանը հայ ժողովրդին երկրորդ անգամ ցեղասպանության տանող դատարկ խոստումներն են են. Փորձագետ /տեսանյութ/

Ադրբեջանական հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը չի բացառում ադրբեջանի կողմից ռազմական լուրջ գործողությունների սկսումը:  «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում ասաց նա: Փորձագետի խոսքով՝ այս իշխանության հիմնական ընկալումը զիջելն է. «Իրենց մոտ դա խաղաղությունը զոհողության գնալու առաջին գրավականն է: Զիջենք անկախություն, տարածք, մարդկային կյանքեր, գյուղական համայնքի մոտ առաջացնենք այդ զիջման ընկալումը, որ կարողանանք խաղաղություն ձեռք բերել: Բայց […]

Քարագլուխն ահագին մեծ բարձունք է, այն «ստրատեգիկ» է և չպետք է տալ հակառակորդին. Սամվել Բաբայան

Ինչքան ես տեղեկացված եմ՝ ռուսական կողմը դիմել էր պաշտպանության բանակին, որ էդ տարածքից «պոստերը» հանեին ու հանել են էդ «պոստերը», ԱԺ-ում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը՝ անդրադառնալով ադրբեջանցիների կողմից Փառուխ գյուղի ներխուժմանը։ «Հետո պարզվել է, որ ադրբեջանցիները եկել են նստել այդտեղ։ Ռուսական կողմն այդտեղ չի […]

Արցախի իշխանությունները խաղաղապահների հրամանատարության հետ ակտիվ երկխոսության մեջ են. գործադրվում են բոլոր ջանքերը Ադրբեջանին ելման դիրքեր վերադարձնելու համար. Շտաբ

Արցախի Հանրապետության իշխանությունները Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ ակտիվ երկխոսության մեջ են, հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։ «Գործադրվում են բոլոր ջանքերը, որ ռուսական կողմն իր առաքելության շրջանակում բոլոր մակարդակներում համապատասխան միջոցներ կիրառի՝ մարտի 24-ին Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի հատված ներխուժած ադրբեջանական զորքին ելման դիրքեր վերադարձնելու համար: Դրան զուգահեռ՝ Արցախի զինված ուժերը լրացուցիչ միջոցներ […]

Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների հրահրված փոխհրաձգության հետևանքով վիրավոր է ՊԲ հինգ պայմանագրային զինծառայող

Ճշտված տեղեկություններով` այսօր գիշերը ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից հրահրված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանի վիրավորում է ստացել պաշտպանության բանակի հինգ պայմանագրային զինծառայող, հայտնում են ՊԲ-ից: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Ադրբեջանական ստորաբաժանումները ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառել են տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, հարվածային ԱԹՍ. ԱՀ ԱԳՆ

Մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով զինադադարի ռեժիմը և բոլոր պայմանավորվածությունները, հատել են Արցախի Հանրապետության հետ շփման գիծը և ներխուժել ԱՀ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ։ Թշնամին նաև սադրանքների է դիմել նույն շրջանի Խրամորթ բնակավայրի ուղղությամբ։ Ավելին, մարտի 25-ի գիշերը ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 22 նոր դեպք. մահացել է 3 քաղաքացի

Հայաստանում մարտի 25-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 հազար 423 դեպք, որից 409 հազար 693-ը`առողջացած, 8607-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2451 բուժառու: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Մեկ օրում կատարվել է 2430 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 22 նոր դեպք, առողջացել […]

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է օգտագործեն ուղղակի շփումների խողովակները՝ անհապաղ թուլացնելու լարվածությունը. ԱՄՆ Պետդեպ

Միացյալ Նահանգների պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով օգնական Քերըն Դոնֆրիդը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, ինչպես նաև՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է ԱՄՆ պետդեպարտամենտի եվրոպական և եվրասիական հարցերով վարչության «Թվիթեր»-ի էջում արված գրառման մեջ: «Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է գազամատակարարման խափանման և Ադրբեջանի զորքերի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՓետրվարիԱպրիլի