Մեկնարկել են Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող երկաթգծի կառուցման հայկական մասի դաշտային աշխատանքները
Մեղրիում և Երասխում շուրջ 43 կմ հատվածում գեոդեզիական հանութագրման աշխատանքներ կիրականացվեն և ուսումնասիրության արդյունքներով կհստակեցվեն այն չափորոշիչները, որոնցով հետագայում նախագծման աշխատանքները կպատվիրվեն, կառավարության նիստում հայտարարեց տարածքային կառավարման և ենթակուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ «Առկա հատվածներում կուսումնասիրվեն թունելներ, սրահներ, կայարաններ, ոռոգման խողովակաշարեր և այլն։ Դրանց մասնագիտական գնահատման անհրաժեշտություն կա։ Մասնագիտական խումբ ենք գործուղում այնտեղ՝ ուսումնասիրությունն իրականացնելու համար։ Խմբի հետ կաշխատեն նաև ՀԿԵ-ի մեր երկու գործընկերներ, […]





































