23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մեկնարկել են Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող երկաթգծի կառուցման հայկական մասի դաշտային աշխատանքները

Մեղրիում և Երասխում շուրջ 43 կմ հատվածում գեոդեզիական հանութագրման աշխատանքներ կիրականացվեն և ուսումնասիրության արդյունքներով կհստակեցվեն այն չափորոշիչները, որոնցով հետագայում նախագծման աշխատանքները կպատվիրվեն, կառավարության նիստում հայտարարեց տարածքային կառավարման և ենթակուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Առկա հատվածներում կուսումնասիրվեն թունելներ, սրահներ, կայարաններ, ոռոգման խողովակաշարեր և այլն։ Դրանց մասնագիտական գնահատման անհրաժեշտություն կա։ Մասնագիտական խումբ ենք գործուղում այնտեղ՝ ուսումնասիրությունն իրականացնելու համար։ Խմբի հետ կաշխատեն նաև ՀԿԵ-ի մեր երկու գործընկերներ, որը հիմք կհանդիսանա հետագա տեխնիկական առաջադրանքի և նախագծի պատվիրման համար», – ասաց Սանոսյանը։

Արձագանքելով Սանոսյանին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե թևակոխում ենք Երասխ-Սադարակ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հայաստանյան հատվածի՝ Մեղրիի տարածաշրջանում դաշտային աշխատանքներին։

«Սա շատ կարևոր իրադարձություն է։ Ուզում եմ հույս հայտնել, որ մենք զուգահեռ դե յուրե կամրագրենք այն պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել 2021 թվականին Սոչիի և Բրյուսելի եռակողմ հանդիպումների ընթացքում», – հայտարարեց Փաշինյանը։

Վարչապետի խրհրդական Արտաշես Թումանյանն էլ լրացուցիչ տեղեկություն տրամադրեց.

«Նախնական պայմանավորվածություն կա, որ 9 հոգուց բաղկացած մասնագիտական խումբը վաղն առավոտյան մեկնում է Մեղրի։ Խումբը ղեկավարում է ՀՃՇՀ ռեկտորը։ Երկու-երեք շաբաթվա ընթացքում երկրաբանական ուսումնասիրություններ կարվեն։ Բոլոր կառույցները, որոնք հետագայում խանգարելու են այդ շինարարությանը, կգույքագրվեն։ Համալիր հետազոտության արդյունքները կդրվեն առաջադրանքի և նախագծի հիմքում»։

Վարչապետը հիշեցրեց, որ այս ամենը դիտարկում են «Հայկական խաչմերուկ» նախագծի շրջանակում։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ