22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 9, 2022

Ջրվել է ոչ միայն 562 միլիոն դրամի գործը, այլև ՀՖՖ-ն Ռուբեն Հայրապետյանին պատկանող կազմակերպությանը պարտք է մնացել 84 միլիոն դրամ. փաստաբան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ՀՀԿ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանն այսօր հրավիրած ասուլիսում ուշագրավ դրվագներ ներկայացրեց Հայրապետյանի դեմ հարուցված քրեական գործի վերջին զարգացումներից: Փաստաբանը մինչ բացահայտումները՝ հիշեցրեց 2019 թ. վերջից Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահի դեմ ոստիկանության «սանձազերծած արշավի», խուզարկությունների մասին: «2019 թվականին սանձազերծվեց մի արշավ Ռուբեն Հայրապետյանի և նրա ընտանիքի նկատամամբ, և […]

Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք․ Արտակ Զաքարյան

 ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   «Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք:   ՆՈՐ ԱՅԳԵՍՏԱՆ, գյուղ Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում, որը Նիկոլի և նրան կցված խունտայի շնորհիվ, ներկայումս ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի «զինված ուժերի» վերահսկողության ներքո։ Գյուղը տեղաբաշխված է հանրապետության արևելյան հատվածում։ Համայնքը գտնվում է Մարտակերտից 25 կմ, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 45 […]

Լուկաշենկոյի հայտարարության շերտերը. Այլընտրանքային նախագծեր խումբ

Թույլտվություն և իրավունք Բելառուսի նախագահը ծաղրեց Հայաստանը և նրա քաղաքացիներին։ Նման բան միջազգային հարաբերություններում, առավել ևս՝ նույն տնտեսա-անվտանգային համակարգում գտնվող պետությունների հարաբերություններում չի արվում։ Հետևաբար՝ առանց թույլտվության նման բան հնարավոր չէ անել, և սկզբունքային խնդիր է՝ հասկանալ, թե ո´վ թույլ տվեց Լուկաշենկոյին՝ անել դա։ Մինչև չհասկանանք ու պարզ չասենք, պարբերաբար ստանալու ենք նման ձևակերպումներ։ Լուկաշենկոյին […]

Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Կարապետյանը

74 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Ռուբեն Կարապետյանը: Դերասանի մահվան պատճառ է դարձել կորոնավիրուսը։  Ռուբեն Կարապետյանը ծնվել է 1947 թվականի հոկտեմբերի 24-ին։ 1970 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը՝ Զավեն Տատինցյանի արվեստանոցը։ 1972 թվականից Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան էր։ Նա դերեր է կերտել «Կատակերգություն», «Մոռանալ […]

Ինչ ճակատագիր կունենան Շուշիի փրկված գորգերը. պարզաբանում է փոխնախարարը

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն այսօր հիշեցրեց, որ Շուշիից շուրջ 170 գորգերի օրինակներ հնարավոր եղավ փրկել պատերազմի օրերին: Նա նշեց, որ գորգերը ժամանակավորապես պահպանվում էին Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում, սակայն ինստիտուտից զգուշացրել են, որ գորգերը պետք է տեղափոխել: Պատգամավորը կրթույթյան, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանից հետաքրքրվեց, թե ինչ ընթացքում է  գործընթացը, գորգերի […]

Դավթաշենից գալիս եմ ԱԺ, ողջ ճանապարհին դրոշ չեմ տեսել. Ա.Վարդանյանն առաջարկում է ընդլայնել դրոշի գործածման տարածքները

Այս գաղափարը ծնվեց՝ նայելով մեր շուրջը, մեր հարեւան երկրներին եւ պետական խորհրդանիշների հանդեպ վերաբերմունքին: Այս մասին, այսօր՝ փետրվարի 9-ին, ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ ներկայացնելով իր հեղինակած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ընդլայնել ՀՀ դրոշի գործածման տարածքները: Աղվան Վարդանյանը օրինակներ բերեց, թե տարբեր երկրներում ինչպիսի տարածվածություն ունի պետության հիմնական խորհրդանիշը՝ դրոշը, օրինակ, Թուրքիայում, […]

Բարձր ենք գնահատում Իրանի սկզբունքային դիրքորոշումը 44-օրյա պատերազմի ընթացքում․ Ամենայն Հայոց Կաթողիկոս

Բարձր ենք գնահատում Իրանի սկզբունքային դիրքորոշումը 44-օրյա պատերազմի ընթացքում եւ խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը։ Այս մասին ասվում է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի՝ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված «Հայաստան-Իրան. պատմական անցյալը եւ ներկան» թեմայով միջազգային գիտաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում: «Իրանի եւ Հայաստանի հարաբերությունները երկու քաղաքակրթությունների եւ կրոնների բարիդրացիության վառ դրսեւորումն են։ Հայաստանի […]

Անընդունելի է, որ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների մասին խոսելիս համեմատություններ են տարվում ծանր հանցանքներ (օրինակ՝ ահաբեկչություն) կատարած անձանց կամ վարձկանների հետ․ ՄԻՊ արտահերթ զեկույցը

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է արտահերթ զեկույց Ազգային ժողովում լրագրողների մասնագիտական աշխատանքի սահմանափակումների և լրագրողների նկատմամբ հանրային պաշտոնյաների անթույլատրելի արարքների մասին: Նախ, զեկույցում առաջ են քաշվել Պաշտպանի այն հիմնարար մոտեցումը, որ հանրային պաշտոնյաները պետք է ղեկավարվեն լրագրողների բարեխղճության ու օրինավորության կանխավարկածով: Խոսքն առավել կոնկրետ վերաբերում է լրագրողների գործունեության սահմանափակումներին ԱԺ նստավայրի տարածքում և շենքում գործող […]

Հայաստանի և Իրանի բարեկամական հարաբերություններն առավել կամրապնդվեն՝ ի նպաստ տարածաշրջանային հարատև խաղաղության. ԱԳ նախարար

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին փետրվարի 9-ին նշվող ՀՀ և ԻԻՀ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ, հայտնում են ԱԳՆ-ից: Իր ուղերձում նախարար Միրզոյանը, մասնավորապես, նշել է, որ հայ-իրանական հարաբերությունները նշանավորվում են փոխադարձ հարգանքի և բազմադարյա պատմության վրա խարսխված, տարբեր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28      
ՀունվարիՄարտի