06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք․ Արտակ Զաքարյան

 ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
«Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք:
 
ՆՈՐ ԱՅԳԵՍՏԱՆ, գյուղ Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում, որը Նիկոլի և նրան կցված խունտայի շնորհիվ, ներկայումս ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի «զինված ուժերի» վերահսկողության ներքո։
Գյուղը տեղաբաշխված է հանրապետության արևելյան հատվածում։ Համայնքը գտնվում է Մարտակերտից 25 կմ, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 45 կմ հեռավորության վրա։ Համայնքը հարթավայրային է, ունի 1313.42 հա տարածք, որից 791.78 հա գյուղատնտեսական նշանակության, 351.65 հա անտառային հողեր։
 
Համայնքի սահմանային գոտով հոսում է Խաչեն գետը: Գյուղի տարածքում առկա է «Տնջրե» աղբյուրը, հավելենք, որ գյուղում կա նաև գաջի հանքային պաշար։ Ի դեպ՝ գյուղում կան պատմամշակութային հուշարձաններ` դամբարաններ (մ.թ.ա. II-I հազ.):
Բնակավայրը հիմնադրվել է 1994 թվականի զինադադարից հետո՝ Այգեստանից (Չայլու) բռնագաղթած բնակիչների կողմից։ Բնակիչները հիմնականում զբաղվում էին գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
 
Մինչև գյուղի թշնամուն հանձնումն այնտեղ բնակվում էր 281 մարդ, համայնքում կար 89 տնտեսություն։ Գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էր 42 աշակերտ»։
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ