07 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Հայաստանի և Իրանի բարեկամական հարաբերություններն առավել կամրապնդվեն՝ ի նպաստ տարածաշրջանային հարատև խաղաղության. ԱԳ նախարար

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին փետրվարի 9-ին նշվող ՀՀ և ԻԻՀ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ, հայտնում են ԱԳՆ-ից:

Իր ուղերձում նախարար Միրզոյանը, մասնավորապես, նշել է, որ հայ-իրանական հարաբերությունները նշանավորվում են փոխադարձ հարգանքի և բազմադարյա պատմության վրա խարսխված, տարբեր փորձությունների բարդ ու դժվարին ուղիներում կոփված սերտ և անխախտ համագործակցությամբ։

ՀՀ արտաքին գործերի նախարարը վստահություն է հայտնել, որ արդյունավետ փոխգործակցությամբ երկու երկրների բարեկամական հարաբերություններն առավել կամրապնդվեն՝ ի նպաստ երկու երկրների ժողովուրդների բարօրության և տարածաշրջանային հարատև խաղաղության։ 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ