04 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Կարապետյանը

74 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Ռուբեն Կարապետյանը:

Դերասանի մահվան պատճառ է դարձել կորոնավիրուսը։ 

Ռուբեն Կարապետյանը ծնվել է 1947 թվականի հոկտեմբերի 24-ին։ 1970 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը՝ Զավեն Տատինցյանի արվեստանոցը։ 1972 թվականից Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան էր։

Նա դերեր է կերտել «Կատակերգություն», «Մոռանալ Հերոստրատին», «Ռոմեո և Ջուլիետ», «Համլետ» և մի շարք այլ ներկայացումներում, նկարահանվել է նաև ֆիլմերում, հեռուստասերիալներում։

Ռուբեն Կարապետյանը 2004 թվականին արժանացել է ՀԹԳՄ «Պետրոս Ադամյան» մրցանակին, նույն թվականին դերասանին շնորհվել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչում, 2007 և 2011 թվականներին արժանացել է ՀԹԳՄ ոսկե մեդալի։ 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ