22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Դավթաշենից գալիս եմ ԱԺ, ողջ ճանապարհին դրոշ չեմ տեսել. Ա.Վարդանյանն առաջարկում է ընդլայնել դրոշի գործածման տարածքները

Այս գաղափարը ծնվեց՝ նայելով մեր շուրջը, մեր հարեւան երկրներին եւ պետական խորհրդանիշների հանդեպ վերաբերմունքին: Այս մասին, այսօր՝ փետրվարի 9-ին, ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ ներկայացնելով իր հեղինակած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ընդլայնել ՀՀ դրոշի գործածման տարածքները:

Աղվան Վարդանյանը օրինակներ բերեց, թե տարբեր երկրներում ինչպիսի տարածվածություն ունի պետության հիմնական խորհրդանիշը՝ դրոշը, օրինակ, Թուրքիայում, Վրաստանում, նաև Հունաստանում:

«Մեր իրականության մեջ, ցավոք, պատկերը բոլորովին այլ է: Ես ամեն օր Դավթաշենից գալիս եմ ԱԺ, օրինակ, այսօր ամբողջ ճանապարհին ՀՀ որևէ դրոշ չեմ տեսել», – ասաց Վարդանյանը:

Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ ՀՀ դրոշի մասին օրենքում լրացումներ կատարելու հիմնական նպատակը դրոշի առավելագույն հանրայնացումն է, պետականության հանդեպ քաղաքացիների, հատկապես, երեխաների և երիտասարդների մոտ հարգալի վերաբերմունքի ամրապնդումը:

«Կարծում ենք՝ առաջարկվող նախագիծը ՀՀ դրոշի գործածման շրջանակի էական ընդլայնման միջոցով կնպաստի ձևական ընկալումից անցմանը դեպի խորհրդանիշների բնույթի գիտակցման: Նախագծով առաջարկվում է կրթական, գիտական, մշակութային, մարզական բոլոր կազմակերպությունների, ինչպես նաև պետության և համայնքի կողմից հիմնադրված բոլոր իրավաբանական անձանց համար սահմանել պետական դրոշի գործածման պարտականութուն», – նշեց Վարդանյանը:

Նա տեղեկացրեց, որ հարեւան Թուրքիայում կա մի հաստափոր գիրք՝ դրոշի կանոններ, որտեղ մանրամասն նկարագրված են դրոշի գործածման բոլոր հանգամանքները:

Նախագծով առաջարկվում է օրենքի մակարդակով կանոնակարգել երեք տոնի՝ Սահմանադրության օրվա, Հանրապետության և Անկախության տոների ժամանակ հանրային օգտագործման վայրերին հարող շենքերի վրա պետական դրոշի գործածման կարգը:

Կանոնները խախտելու դեպքում առաջարկվում է պատասախանատվության ենթարկել:

Նշենք, որ պետաիրավական հանձնաժողովում ՔՊ-ի պատգամավորները եւս կողմ են արտահայտվել նախագծին: Կառավարությունը որոշ դիտողություններով է հանդես եկել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ