Հայաստանի իշխանություններն ականջալուր են լինում Ադրբեջանի հորդորներին և մեր ԶՈՒ-ն շարունակում է գտվել այնպիսի վիճակում, որը չի բավարարում ՀՀ քաղաքացիներին. Պատգամավոր
Քաշաթաղի և Քարվաճառի հանձնումից հետո սահմանամերձ բնակավայրի կարգավիճակ են ստացել Սյունքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մի շարք բնակավայրեր, այս իրավիճակում ևս 1-2 կմ հետ գնալը ոչ միայն կորուստ է հայրենիքի, այլ խնդիր է նաև ռազմավարական և ռազմական տեսանկյունից, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ Ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով ԱԳՆ հայտարարությանը, թե հայ-ադրբեջանական սահմանում իրավիճակի հետագա սրացումից խուսափելու […]