20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Վահան Քերոբյանը կլքի նախարարի պաշտոնը. «Իրավունք»

Կառավարության կուլիսներում շրջանառվող շշուկների համաձայն, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն առաջիկայում կլքի իր պաշտոնը: Պարզվում է` քերոբյանական «շուլուխներն» այլեւս ծիծաղելի չեն Փաշինյանի համար, եւ նա, պարզապես, հարմար պահ է փնտրում եւ նաեւ հարմար փոխարինող:

Մասնավորապես` Փաշինյանի դժգոհությունն է առաջացրել այն, որ Քերոբյանի մեծ-մեծ հայտարարությունների տակ իրականացրած աշխատանքի ՕԳԳ-ն զրո է: Ի դեպ, Վահան Քերոբյանը պարբերաբար հիշեցվում էր, որ խոստացել է հրաժարական տալ, եթե 2021թ. երկնիշ աճ չլինի, իսկ տարեվերջին խոստովանեց, որ նման հայտարարություն արել է պահի թելադրանքով, քանի որ պատերազմից ու համավարակի ճգնաժամից հետո մարդկանց, ու հատկապես գործարարներին, հարկավոր էր լավատեսություն ներշնչել:

Ըստ նրա, այդ առումով շոկային օպտիմիզմ հաղորդելը կարող էր արդյունավետ լինել: Մինչդեռ, ինչպես Նիկոլ Փաշինյանը կասեր, ըստ էության, Վահան Քերոբյանն էլ ժողովրդի «լավատեսությունը ծծեց»:

Ահա հենց սա էլ կապահովի Քերոբյանի «հերոսական» հեռացումը կառավարությունից, թե տեսեք, նա իր խոսքի տերն էր` տնտեսական երկնիշ աճ չունեցանք, Քերոբյան նախարար էլ չենք ունենա»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ