01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայաստանի իշխանություններն ականջալուր են լինում Ադրբեջանի հորդորներին և մեր ԶՈՒ-ն շարունակում է գտվել այնպիսի վիճակում, որը չի բավարարում ՀՀ քաղաքացիներին. Պատգամավոր

Քաշաթաղի և Քարվաճառի հանձնումից հետո սահմանամերձ բնակավայրի կարգավիճակ են ստացել Սյունքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մի շարք բնակավայրեր, այս իրավիճակում ևս 1-2 կմ հետ գնալը ոչ միայն կորուստ է հայրենիքի, այլ խնդիր է նաև ռազմավարական և ռազմական տեսանկյունից, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ Ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով ԱԳՆ հայտարարությանը, թե հայ-ադրբեջանական սահմանում իրավիճակի հետագա սրացումից խուսափելու միջոցներից մեկը կարող է լինել հայ-ադրբեջանական սահմանագծից զորքերի հայելային հետքաշումը և սահմանագծի երկայնքով միջազգային մոնիթորինգի մեխանիզմի գործարկումը:

«Այս իշխանությունը կա՛մ չի գնահատել Հայաստանի համար դրանից բխող նոր սպառնալիքները, կա՛մ որ շատ ավելի հավանական է, գիտակցաբար գնում է նոր զիջումների ու կորուստների, որի գինը վճարելու է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի», – ասաց Տիգրան Աբրահամյանը։

Խոսելով առաջնագծի կահավորման և Զինված ուժերի արդիականացման մասին՝ պատգամավորն ասաց.

«Ցավոք, մեր խնդիրը ոչ միայն այն է, որ Ադրբեջանն ամեն կերպ փորձում է կանխել Հայաստանի ԶՈՒ արդիականացումը, այլ այն, որ Հայաստանի իշխանություններն ականջալուր են լինում այդ հորդորներին և այս իրավիճակում մեր ԶՈՒ-ն շարունակում է գտվել այնպիսի վիճակում, որը չի բավարարում ՀՀ քաղաքացիներին»։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ