Հորդորում եմ պետական համապատասխան կառույցներին՝ ձեռնարկել ամենախիստ միջոցները․ Արմեն Սարգսյան
Հորդորում եմ պետական համապատասխան կառույցներին՝ գործադրել բոլոր ջանքերը եւ ձեռնարկել ամենախիստ միջոցներն ընդդեմ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը սպառնացող ոտնձգությունների եւ սահմանային խախտումների: Այս մասին հայտարարություն է տարածել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը։ «Հայաստանի Հանրապետության սահմանների եւ տարածքային ամբողջականության դեմ իրականացվող տեւական ոտնձգություններից եւ ապօրինի գործողություններից հետո այսօր Ադրբեջանը դիմել է սահմանային իրավիճակը լարելու նոր սադրանքի: ՀՀ […]