23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 7, 2021

«Ո՜ւփս». Ալեն Սիմոնյանը պատահաբար միացրեց Փաշինյանի ձայնային հաղորդագրությունը

Այսօր Ազգային ժողովում քվեարկության ժամանակ նիստը նախագահող ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հեռախոսով զբաղված լինելու արդյունքում պատահաբար միացրեց, ամենայն հավանականությամբ, ձայնային հաղորդագրություն. լսվեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ձայնը՝ «Հա, չգիտեմ, Քոչարյանի դատն ա…»: Սիմոնյանը կարճ արձագանքեց՝ «Ուփս»:  

ՄԻՊ խոսնակը՝ Արման Թաթոյանի հրաժարականի մասին

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Նունե Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.  «Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հրաժարականի մասին այսօրվա հրապարակված տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում: Պաշտպանը որևէ առնչություն չունի քաղաքական որևէ գործընթացի հետ և գործում է բացառապես մասնագիտական, ապաքաղաքական աշխատանքի սկզբունքով»:      

Այսքանը, որ ասել եմ, մի բան էլ ավելացնեմ. Լևոն Տեր-Պետրոսյան

Ռոբերտ Քոչարյանի կողմից իմ առաջարկի կտրուկ մերժումից հետո, ս.թ. մայիսի 1-ին հանդիպել եմ Սերժ Սարգսյանի հետ՝ նրան առաջարկելով՝ ընտրություններին մասնակցել ՀԱԿ-ՀՀԿ դաշինքով և հանդես գալ իմ կողմից շարադրված հայտարարությամբ: Անշուշտ, այդ ձևաչափը նույն արդյունավետությունը չէր ունենա, ինչ չիրականացած եռակողմ դաշինքը: Չիրականացավ նաև իմ երկրորդ առաջարկը, քանի որ այն մերժվեց Սարգսյանի կողմից: Այդուհանդերձ, նպատահարմար եմ համարում […]

Ադրբեջանական կողմը բարձրացրել է Շուշի-Կարմիր շուկա ճանապարհն իր վերահսկողությանը փոխանցելու հարցը ռազմագերիներին ազատ արձակելու համար. Коммерсантъ

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը հոդված է հրապարակել, որում անդրադարձել է Ադրբեջանի կողմից պահվող հայ գերիների հարցին: Հոդվածում մասնավորապես ասվում է, որ գերիների վերադարձը, որոնց Ադրբեջանը հրաժարվում է հանձնել անցյալ տարվա պատերազմը պարտված Հայաստանին, արդեն ոչ թե երկկողմ, այլ միջազգային խնդիր է: Թե՛ ԱՄՆ-ն, թե՛ Ռուսաստանի Դաշնությունը փորձում են ազդել Բաքվի վրա, սակայն առանց որևէ հաջողության: Խնդիրը […]

Դպրոցում ով ուժեղ տղա էր, առաջինն էր գնում պատվաստվելու, ես միշտ եմ հերոս եղել. Հովիկ Աղազարյան

Միշտ է այդպես եղել, ամբողջ պատմության մեջ: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, որ մարդիկ ռիսկ են տեսնում պատվաստվելու մեջ, հայտարարեց Հովիկ Աղազարյանը, ով այսօր պատվաստվեց կորոնավիրուսի դեմ:   «Երբ մենք փոքր էինք, դպրոցում պատվաստում էին անում, դա մեծ արարողություն էր, ով ուժեղ տղա էր, առաջինն էր գնում պատվաստվելու: Ես միշտ եմ հերոս […]

Այս աղմուկի պայմաններում դեռ կան մարդիկ , որ խոսում են արդար, ազատ և թափանցիկ ընտրությունների մասին․ Հովհաննես Սահակյան

ՀՀԿ խորհրդի անդամ Հովհաննես Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   «Երեք տարի շարունակ մեր երկրում որևէ հարցի շուրջ բովանդակային , ինտեկլեկտուալ , գաղափարական ու մասնագիտական քննարկումներն իսպառ բացակայում են ։ Փոխարենն ունենք՝ աղմուկ-աղաղակ, իրավական պետության բարոյազրկում, ապօրինի հրահանգներ և գործողություններ, որոնք ուղեկցվում էին ԱԺ շենքի շրջափակմամբ, դատարանների շրջափակմամբ , Սահմանադրական դատարանի ու դատական համակարգի […]

Պաշտպանության նախարարությունը հաստատում է՝ գերիների հարցով չեն զբաղվում

Ադրբեջանում գտնվող հայ գերիների խնդրով Հայաստանի պաշտպանության նախարարությունը չի զբաղվում։ Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի պատգամավորներին՝  Պաշտպանության նախարարության կողմից տրված գրավոր պատասխանից։ Պարզվում է՝ ԱԺ երեք անկախ պատգամավորներ՝ Վարդան Աթաբեկյանը, Թագուհի Թովմասյանը և Աննա Գրիգորյանը, գրությամբ դիմել են Պաշտպանության նախարարությանը՝ խնդրելով հանդիպում՝ Ադրբեջանում գտնվող հայ գերիներին առնչվող խնդիրները քննարկելու համար։ Պաշտպանության նախարարությունից ի պատասխան […]

Ուսապարկերին խորհուրդ կտամ լուռ մնալ․ Հայկ Մամիջանյան

ՀՀԿ  ԵԿ ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   «Այսօր ԱԺ-ում հերթական ուսապարկի “липучка’”-ով գրպան-բերանն էր բացվել Արցախի հարցում մեր թողած բանակցային ժառանգության մասին։ Զուտ փաստեր եմ արձանագրելու Վիկտոր Ենգիբարյանի մասին. ավելին անելու ժամանակ չունեմ։   1. Իր այսօրվա ելույթում Վիկտորը բառացիորեն ասում է, որ զրոյական կետից բանակցությունները սկսելու իրենց հիմար գաղափարը «անհեռատես […]

ՀՀ իշխանությունները քծնելով ՌԴ֊ին՝ սերմանում են հակառուսականություն. Նաիրի Հոխիկյան

Լրագրող, հաղորդավար  Նաիրի Հոխիկյանը գրում է.   «ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը կարևոր մոնիտորինգ էր՝ հասկանալու, թե ինչ տրամադրություններ են Հայաստանի հանրության շրջանում Ռուսաստանի նկատմամբ։   Ռուսները մտածելու և խիստ մտահոգվելու կարիք ունեն։ Հայաստանում մեծ արագությամբ խորանում են հակառուսական տրամադրությունները։ Դրանք հիմնականում իրականացվում են ուղեղային կենտրոնների կողմից լավ մտածված տեխնոլոգիաներով ու կոնկրետ մարդկանց ջանքերով, բայց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ԱպրիլիՀունիսի