23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 13, 2021

Վարդենիս համայնքի հարակից բնակավայրերի սահմանը այսօր հատել են ազերիները

Գեղարքունիքի մարզի Վարդենիսի համայնքի հարակից բնակավայրերի սահմանը այսօր հատել են ազերիները՝ անզեն, առանց կրակոցի։ Երկու բնակավայրերի ուղղությամբ են եղել ոտնձգություններ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Թագուհի Թովմասյանը: «Հիմա ուզում եմ հասկանալ՝ այդ ո՞ր հատվածներում էր առաջնագիծը կահավորվել, ո՞ր հատվածներում էիք խրամատներ փորել և վերջապես ինչպե՞ս կարողացան առանց կրակոցի մեր սահմաններից ներս անցնել թշնամիները […]

Հայաստանը պաշտոնապես դիմում է ՀԱՊԿ-ին

Մեր գնահատականը միանշանակ է. ստեղծված իրավիճակը լիարժեքորեն համապատասխանում է հավաքական անվտանգության պայմանագրի հոդված 2-րդի 2-րդ պարբերությանը՝ համաձայն որի՝ մեկ կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությանը, տարածքային անվտանգությանը, ամբողջականությանն ու ինքնիշխանությանը սպառնացող վտանգի դեպքում մասնակից պետություններն անմիջապես կակտիվացնեն համատեղ խորհրդատվությունների մեխանիզմը և ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար: Այս մասին այսօր Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարեց […]

Հիմա հասկացա. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Հիմա հասկացա:   Եթե մենք մեր Հայրենիքի տարածքի մասին նույնքան մտածեինք, որքան սեփական ավտոտնակի, հողամասի կամ առաջ տված պատշգամբի, հիմա 300 000 քառակուսի կիլոմետրանոց Հայաստան կունենայինք»:

Քանի դեռ Նիկոլը և այս ուսապարկերը շարունակում են ձգտել իշխանության, Հայաստանում և տարածաշրջանում նման իրավիճակների ականատես կլինենք ոչ միայն Սյունիքում․ Արտակ Զաքարյան

«Երբ մենք Արցախյան պատերազմից անմիջապես հետո ասում էինք, որ հաջորդ խնդիրը Սյունիքում է լինելու, մենք ոչ թե աստղագուշակ էինք և  աստղերին նայելով էինք խոսում,  այլ մեր քաղաքական փորձն ու գիտելիքներն էին մեզ հուշում և այն աշխարհաքաղաքական շահերը, որոնք Թուրքիան և Ադրբեջանը դրել էին Արցախյան պատերազմի հիմքում, ինչի համար շատ լավ դերակատարություն ունեցավ Նիկոլը՝ որպես ՀՀ […]

Այսօր ադրբեջանական ԶՈՒ-երը փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում. ՊՆ

Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն է իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Երկու դեպքում էլ ՀՀ զինված ուժերի գործողությունների արդյունքում առաջխաղացումը կասեցվել է, ադրբեջանական կողմին պահանջ է ներկայացվել տարածքն անհապաղ լքելու և իրենց ելման դիրքեր վերադառնալու վերաբերյալ։ Այս մասին հաղորդում […]

Երկրի անվտանգությունն ու սահմանների անձեռնմխելիությունը սակարկելի չեն. Հանրապետության նախագահի աշխատակազմի հայտարարությունը

Սյունիքում ստեղծված իրավիճակը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը գնահատում է չափազանց մտահոգիչ և կարևոր է համարում շուտափույթ հանգուցալուծումը: Հրատապ և անհետաձգելի է անհրաժեշտ բոլոր միջոցների ձեռնարկումը՝ անվերապահորեն պաշտպանելու Հայաստանի Հանրապետության, ՀՀ քաղաքացու շահերը և անվտանգությունը: Նախագահը և նախագահի աշխատակազմը մշտական կապի մեջ են պետական համապատասխան մարմինների հետ: Տեղեկատվություն է ստացվում նաև անմիջապես Սյունիքի մարզից: Նախագահի դիրքորոշումն […]

«Ես ոչ մի հարց չունեմ Նիկոլին: Նա թակարդն ընկած, ատամները քաշած մուկ է». Սամվել Ֆարմանյան

Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ստեղծված օրհասական ու մղձավանջային այս վիճակում ես ո՛չ մի, կրկնում եմ, ո՛չ մի հարց չունեմ Հայաստանից դուրս որևէ մեկին՝ հյուսիսից հարավ, արևելքից արևմուտք: Նրանցից ամեն մեկը պարտավոր է անել, արել և անում է այն, ինչ իր շահերից է բխում: Եթե մենք էս պարզ ճշմարտությունը չենք հասկանում, բա ու՞ր […]

Սիսիանում ջրի պատճառով աղիքային վարակ արձանագրվել է 370 անձի մոտ 7 անձ այս պահին հիվանդանոցում է

Սիսիանում ջրի պատճառով աղիքային վարակ արձանագրվել է 370 անձի մոտ 7 անձ այս պահին հիվանդանոցում է: Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Մյուս բնակիչները բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ԱպրիլիՀունիսի