23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 13, 2021

Վաղարշակ Հարությունյանի երազանքը․ «168 ժամ»

«ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցությամբ՝ ակտիվ լծված է բանակում լայնածավալ բարեփոխումների գործին: 168.am-ի տեղեկություններով՝ սրանում Վաղարշակ Հարությունյանը, այսպես ասած, անձնական հետաքրքրություն ունի: Նա փորձում է նոր կառուցվածքով հետ բերել ռուսական մոդելը, այն է՝ պաշտպանության նախարարի պաշտոնը դարձնել զինվորական և գեներալ-գնդապետի կոչումով գնալ թոշակի, քանի որ գիտի՝ արտահերթ ընտրություններից հետո այդ պաշտոնում […]

Վտանգավոր խաղեր․ «168 ժամ»

«Սյունիքում երեկ տեղի ունեցած միջադեպը, որը միջադեպ կարելի է անվանել խիստ պայմանականորեն, բացահայտեց Հայաստանում ու Հայաստանի շուրջ տեղի ունեցող մի շարք թաքնված ու վտանգավոր շերտեր։ Այն հերթական անգամ ցույց տվեց, որ պետություն՝ որպես ինստիտուցիա, գործնականում գոյություն չունի․ տեղի ունեցածի մասին առանձին ոչ պաշտոնական տեղեկությունների հայտնվելուց մի քանի ժամ անց միայն Պաշտպանության նախարարությունը տարածեց հաղորդագրություն, որտեղ […]

Անպետություն. «Հրապարակ»

«Սյունիքում երեկ ծավալված իրադարձությունները՝ Իշխանասարի ուղղությամբ թշնամու մոտ 3 կիլոմետրանոց առաջխաղացումը, տագնապի զգացում առաջացրեց։ Մի կողմից՝ կրկին պատերազմի վտանգը կախվեց երկրի գլխին և սեպտեմբեր-հոկտեմբերի մղձավանջի կրկնությունը՝ որպես չարագուշակ աղետ։ Մյուս կողմից՝ հուսահատության զգացումը պատեց մեզ, երբ պարզվեց, որ թշնամին անարգել առաջ է շարժվել, և իշխանությունները տեղյակ էլ չեն դրանից։ Ավելին՝ փորձում են կրկին խաբել ու […]

Եվրոպական խորհրդարանում քննարկվելու և քվեարկվելու է հատուկ բանաձև՝ մեր ռազմագերիների խնդրի մասին. Աշոտյան

Եվրոպական Միության գործընկերներս ինձ հայտնում են, որ գալիք շաբաթվա ընքացքում Եվրոպական խորհրդարանում քննարկվելու եւ քվեարկվելու է հատուկ բանաձեւ՝ մեր ռազմագերիների խնդրի մասին։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Նա գրել է. «Թեպետ կոնկրետ տեքստը դեռ հայտնի չէ, բայց կանխատեսվում է հերթական դիվանագիտական ճնշումը գործադրել եռակողմ հայտարարությունը չկատարող եւ  հումանիտար իրավունքը այլանդակ […]

Սյունիքի մարզի շուրջ պետք է հրատապ կարգով ստեղծվի անվտանգության գոտի․ Արման Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել Սյունիքի ուղղությամբ ադրբեջանական կողմի ձեռնարկած գործողությունների առնչությամբ․ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Այսօր առավոտից Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան, Տեղ համայնքների սահմանային բնակավայրերի բնակիչներից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ստացել է ահազանգեր այն մասին, որ ադրբեջանական զինվորականները հայտնվել են ՀՀ տարածքում, ավելի կոնկրետ՝ Սև լճի տարածքում ու այդ […]

Անվտանգության խորհրդի նիստ է եղել

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նիստ։ Այս մասին տեղեկությունը տարածվել է Telegram-ում Կառավարության ալիքով։ Հիշեցնենք, որ այսօր տեղեկություն էր տարածվել, որ Ադրբեջանը Սյունիքի ուղղությամբ՝ Իշխանասարի մոտակայքում մոտ 3 կմ առաջ է եկել՝ մտնելով ՀՀ տարածք։ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, որ մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ԱպրիլիՀունիսի