Իրենք ապացուցեցին, որ արդարության կողմնակից են, մենք՝ որ անկախ նրանից՝ պաշտոն ունենք, թե պաշտոն չունենք, մեր պետության ու մեր ժողովրդի կողքին ենք․ Էդուարդ Շարմազանով
Այսօր Լատվիայի խորհրդարանը հատուկ հայտարարությամբ պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը․ կողմ են արտահայտվել Սաեյմայի 100 անդամներից 58-ը։ ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը, որը ղեկավարել է ՀՀ ԱԺ Հայաստան-Լիտվա, Լատվիա, Էստոնիա բարեկամական խումբը, ֆեյսբուքյան էջում թեմային անդրադառնալով՝ նշել է. «Լատվիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ 58 կողմ ձայնով։ Քիչ առաջ ինձ հաղորդեց խորհրդարանի փոխնախագահ […]