29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Գորիսից Շուռնուխ, Կապանից ճակատեն հատվածում, եթե ավտովաթար լինի, ադրբեջանցիները մեր քաղաքացուն ձերբակալելու են, գե՞րի դրաձնեն. ՄԻՊ-ը՝ իմքայլական պատգամավորին

untitled_35.thumb

Տիկի՛ն Կարապետյան, ես միամիտ չեմ, բացահայտ հասկանում եմ՝ ինչ է տեղի ունենում, ես որևէ քայլ չեմ անում, որը կհակասի մեր երկրի միջազգային արտաքին քաղաքականությանը, ԱԺ ամբիոնից մեկնաբանելով իմքայլական պատգամավոր Մարիա Կարապետյանի ելույթը՝ ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը:

Պաշտպանը պատգամավորի ելույթը որակեց վիրավորական, բացահայտ մանիպուլյատիվ, ՀՀ ՄԻՊ-ի աշխատանքը նսեմացնելու փորձ:

Նշենք, որ Մարիա Կարապետյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ՄԻՊ գրասենյակի հայտարարությունների ու վերլուծությունների մեջ կան այնպիսիք, որոնք ունեն քաղաքական երանգավորում և չեն նպաստում Մարդու իրավունքների պաշտպանության համակարգին: Կարապետյանը նաև նշեց, որ Թաթոյանի՝ սահմանագծման, սահմանազատման մասին հայտարարությունները հանրության հոգեկան անձեռնմխելիության պահպանմանը չեն նպաստել:

«Ես ասում եմ՝ կադաստրային փաստաթղթեր ունեցող բնակիչները զրկվել են իրենց հողատարածքներցի, Դուք ինձ ասում եք՝ ամսի 15-ին ասել ես սահմանազատում, ամսի 17-ին՝ սահմանագծում բառը: Դուք Գորիսից Շուռնուխ, կամ Կապանից ճակատեն հատվածում եղե՞լ եք, հարց տվե՞լ եք, օրինակ, ի՞նչ կլինի, եթե ավտովթար տեղի ունենա: Դուք ասում եք՝ ձայն մի հանիր: Ձայն չեմ հանում, որ միջազգային կառույցները չլսեն, բայց եթե նման դեպք լինի, դուք ո՞նց եք գնալու նրա իրավուքները պաշտպանեք: Մեր քաղաքացուն Ադրբեջանի քննչական մարմինները պետք ա գան, հարցաքննեն: Արդարադատության նախարարություն նամակ եմ գրել, էդ մարդիկ էլ չգիտեն՝ ինչ ասեն: Մեր քաղաքացուն ձերբակալելու են, գե՞րի դրաձնեն՝ ի՞նչ է լինելու», – արձագանքեց Թաթոյանը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ