Շնորհակալ եմ իմ ընկեր Անդրեյ Կլեմենտեւսին եւ բոլոր լատվիացի պատւամավոր ընկերներիս. Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լատվիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ 58 կողմ ձայնով։ Քիչ առաջ ինձ հաղորդեց խորհրդրանի փոխնախագահ Անդրեյ Կլեմենտեւսը։ Շնորհակալ եմ իմ ընկեր Անդրեյ Կլեմենտեւսին եւ բոլոր լատվիացի պատւամավոր ընկերներիս։ Մեր պայքարը,որ սկսվել էր դեռ 2015 -ին այսօր իր արդյունքը տվեց»։