22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Բուհերի ինքնակառավարման վերաբերյալ կառավարության որոշումը ՄԻՊ-ը կվիճարկի ՍԴ-ում

Դեռ դեկտեմբերին «Բարձրագույն և հետբուհական կրթության  մասին» օրենքի հետ կապված նախագծային վիճակում խիստ մտահոգություններ էր հայտնել, քանի որ ոչ միայն հաշվի չէին առնվել մասնագիտական շրջանակների կարծիքները, նաև ՄԻՊ-ինը, այնտեղ հակասահմանադրական դրույթներ կային: Այս մասին ԱԺ-ում ի պատասխան «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանի բարձրացրած, ըստ որի փոփոխություն է մտցվել հայաստանյան երեք բուհի՝ ԵՊՀ, Երևանի Մանկավարժական համալսարան և Գյումրիի Մանկավարժական համալսարան, կանոնադրությունների մեջ:

Նա նշեց, որ պատահաբար մամուլից են իմացել այդ մասին, որ  գրավոր ընթացակարգով, բոլորովին այլ նիստի շրջանակում ընդունվել է  այս հարցը:

«Մասնագիտական շրջանակները դարձյալ  մտահոգությունները են հայտնել, դրանք մտահոգիչ են այն առումով, որ, ի տարբերություն  օրենքի, կառավարության որոշումն ավելի է վատթարացնում վիճակը, ստացվում է, որ պետության կողմից նշանակվող անդամներն ավելի շատ են լինում, եթե  նախկինը 5/4 հարաբերակցությունն էր, այս դեպքում ստացվում է 13/7 հարաբերակցություն»,- ասաց Ա. Թաթոյանը:

Նրա կարծիքով, ԿԳՄՍ նախարարության այս նախաձեռնությունն  անհարգանք է երկու սահմանադրական  ինստիտուտների՝ նախագահի և ՍԴ-ի հանդեպ, ավելին՝ նախագահը դիմել է  օրենքը վիճարկելու հարցով, որն ավելի բարձր ուժ ունեցող ակտ է, հիմա ավելի ցածր իրավաբանական ուժ ունեցող ակտով հարցը կարգավորվում է:

«Կառավարությունը նշում է, որ խնդիր է առաջացել, խնդիրն են կարգավորում, կարծում եմ՝ սա արհեստական առաջացած խնդիր է: Իմ հիմնավոր ենթադրությամբ, կառավարությունն ինքն առաջացրել է խնդիր, հիմա խնդիրը լուծում է բուհերի ինքնակառավարման հաշվին: Կարծում եմ՝ դա անթույլատրելի է:  Չի կարող պետությունն իր պոզիտիվ պարտավարությունը  չկատարելու հաշվին լուծել բուհի ինքնավարության հաշվին»,- ասաց Մարդու իրավունքների պաշտպանը:

Նա հայտարարեց, որ այժմ պատրաստում են դիմում, այսօր կամ վաղը կդիմեն ՍԴ՝ վիճարկելու կառավարության այս որոշումը:

«Հատկապես այստեղ մտահոգիչ է այն, որ դարձյալ հաշվի չի առնվել  մասնագիտական  շրջանակների, բուհերի կարծիքը, դրանից բացի տեղի է ունեցել փակ քննարկում, փակ ռեժիմով է ընդունվել:

Այստեղ երկու խնդիր կա՝ բովանդակային խնդիր, բուհերի ինքնավարությունը խախտող խնդիր, որը, կարծում եմ, հակասահմանադրական է,  և ընթացակարգային կոպիտ խախտումները: Կարծում եմ՝ այս երկուսն ազդում են  սահմանադրականության վրա, և այդ դրույթները հակասահմանադրական են»,- ասաց Թաթոյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ