24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Կապիտուլյացիայի փաստաթղթի տակ դրված է Փաշինյանի ստորագրությունը, իսկ Սերժ Սարգսյանի ստորագրությունը դրված է 1994 թվականի հաղթական զինադադարի փաստաթղթի տակ. Շարմազանով

Ազգային Ժողովում Փաշինյանի այսօր հնչեցրած հայտարարությունն ապուշության և անբարոյականության գագաթնակետն է,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Ազգային Ժողովի նախկին փոխխոսնակ, ՀՀԿ-ի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նշենք, որ այսօր խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Սերժ Սարգսյանը 2016 թվականի նոյեմբերի 17-ին Ռոսիա հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասում էր, թե իրենք պատրաստ էին յոթ շրջանները հանձնել Ադրբեջանին, բայց Ադրբեջանն ասում էր ոչ՝ ավելին պետք է տաք։ Ամեն անգամ Ադրբեջանն առաջ էր քաշում նոր պայմաններ։ Սերժ Սարգսյանն ավելին էր տալիս Ադրբեջանին՝ Ղարաբաղի կեսն էլ էր տալիս Ադրբեջանին, բայց Ադրբեջանն էլի ասում էր՝ ոչ:

«Եթե Սարգսյանը ցանկություն ուներ հողեր հանձնելու, ապա 2016 թվականի պատերազմի ընթացքում ինչո՞ւ չհանձնեց: Այդ ինչպես եղավ, որ 2016 թվականին Ադրբեջանի նախագահը լացակումած ասում էր, որ իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը: Նաև հրապարակվել էր ձայնագրություն, որում Սերժ Սարգսյանը ասում է, որ չի ցանկանում հանձնել Արցախը և իրեն պետք չէ այդ 5 մլրդ, նա պատրաստ է Ալիևին ինքը 6 մլրդ վճարել»,- նկատեց ՀՀԿ խոսնակը:

Շարմազանովը հիշեցրեց, որ «կապիտուլյանտը» անձամբ էր հայտարարել, որ սկսում է բանակցությունները նոր կետից, թե Ալիևը կառուցողական է, ինչ պետք է, այն էլ կբանակցեն, 44 օր ասում էր, որ հաղթում ենք։ «Սրանք Փաշինյանի խոսքերն են: Կան խոսքեր և կան փաստեր: Այսինքն՝ Սերժ Սարգսյանը հողերը տալիս էր, իսկ Ալիևի ամբողջ կյանքի երազանքն էր, որ հենց Փաշինյանից ստանա այդ հողերը: Ես չեմ հասկանում տրամաբանությունը»,- հայտարարել է Շարմազանովը եւ ավելացրել. « Մինսկի խմբի համանախագահ Պոպովն արդեն ասել էր, թե ինչի մասին էինք մենք բանակցում: Այնտեղ եղել է Արցախի միջանկյալ ստատուս, Բերձորը և Քարվաճառը մնում էին մեզ մինչև լինի վերջնական ստատուսը։ Մեղրիի հարցը այնտեղ չի եղել, և առավել ևս խոսք չի գնացել Արցախի մի մասը հանձնելու մասին»։

ՀՀԿ-ի մամուլի խոսնակը հավելեց, որ ԱԳՆ-ն արդեն մի անգամ ապտակել է Փաշինյանին, երբ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը հանդես եկավ հայտարարությամբ, որում նկատեց, որ Շուշին հանձնելու հարցը երբեք չի քննարկվել, նույնը ասաց նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Շուշին և Հադրութը հանձնել է Փաշինյանը: Պետք է նշեմ, որ պատերազմ բերել է Փաշինյանը, պարտության պատճառը նա է, և կապիտուլյացիայի փաստաթղթի տակ դրված է հենց նրա ստորագրությունը: Սերժ Սարգսյանի ստորագրությունը դրված է 1994 թվականի հաղթական զինադադարի փաստաթղթի տակ: Իսկ կապիտուլյանտի մոտ բոլորը մեղավոր են ` Ստալինը, Գորբաչովը, Գագարինը, բոլորը բացի իրենից”,- եզրափակեց Շարմազանովը:

Հեղինակ՝ Անի Մշեցյան

Աղբյուր` Փաստինֆո

pastinfo.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ