25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 8, 2021

Մի կողմ թողնել ամբիցիաները, եթե ուզում եք հաղթել. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ  նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի կողմ թողնել  ամբիցիաները, եթե ուզում եք  հաղթել․․․ Ընդդիմադիր դաշտը կարծես  արդեն  զուլալվում է, հայտնի են դաշինքներ՝<Պատիվ ունեմ»,  վաղը   Ազատության հրապարակում կհայտարարվի Քոչարյանի շուրջ դաշինքի անունը։ Սակայն, կան   նաեւ «սինգլ» ընդդիմադիր ուժեր, որ միայնակ են գնալու արտահերթի, սրանց մեջ ամբիցիաների պակաս չկա, որոշները   առանձնապես համոզիչ չեն […]

Նիկոլն ավելի վտանգավոր է, քան Էրդողանն ու Ալիևը, Տեր-Պետրոսյանի հետ համամիտ եմ

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը չի հերքում, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի պաշտոնավարման ժամանակ իրենց ընկերներից շատերը հետապնդվել են, բայց այսօր այդ հանգամանքը չի խանգարում, որ «Հանրապետականը», Վանեցյանի ղեկավարած «Հայրենիքի» հետ դաշինք կազմելով, մասնակցի հունիսի 20-ին նախանշված խորհրդարանական արտահերթ ընտրություններին: 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ Շարմազանովը նշեց, որ Վանեցյանի հետ գաղափարական նմանություններ ունեն, հետևաբար զարմանալի […]

Շուշիի ազատագրման «Հարսանիք լեռներում» օպերացիան հաստատել էր Սերժ Սարգսյանը

1992 թ. մայիսի 8-9-ին Արցախի վաղեմի մշակութային ու քաղաքական կենտրոնի՝ հայոց Շուշի բերդաքաղաքի ազատագրումը արմատական բեկում մտցրեց Արցախյան ազատամարտում և համարվում է 20-րդ դարավերջի արցախահայության ազգային-ազատագրական պայքարի պատմության մեջ հայ ռազմարվեստի փայլուն և իր նշանակությամբ չափազանց կարևոր ռազմաքաղաքական իրադարձություն:   «Հարսանիք լեռներում» անվանումը ստացած օպերացիան հաստատել է Սերժ Սարգսյանը: Փա՛ռք Շուշիի ազատագրմանը մասնակցած բոլոր հերոսներին: […]

Ի՞նչ է եղել, որ… Իշխանության հարցադրումը՝ մայիսի 9-ը տոնելիս

Նոյեմբերի 10-ին Փաշինյանը բունկերում էր՝ անհայտ տեղից անհավասարակշիռ վիճակում լայվ էր անում։ Նոյեմբերի 10-ից կենդանի իմքայլական հնարավոր չէր գտնել. նրանք անհետացել էին, չքվել։ Նրանք նույնիսկ վախենում էին իրենց ընկեր Արարատ Միրզոյանին աջակցություն հայտնել։ Մեկը չկար՝ կանգներ Արարատի կողքին։ Նրանք բոլորը՝ լիդերից մինչև շարքային ուսապարկ արդեն հասկանում էին իրականությունը, հասկանում էին , թե ինչ են բերել […]

Երևանում լուսադեմին ավտոմատով կրակել են միմյանց վրա. կա 1 զոհ, 1 վիրավոր

Երևանում լուսադեմին ավտոմատով կրակել են միմյանց վրա. կա 1 զոհ, 1 վիրավոր Դեպքը տեղի է ունեցել այսօր, ժամը 06:30-ից 07-30-ն ընկած ժամանակահատվածում՝ Նոր-Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցում: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ՝ ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են սպանվածի և վիրավորի ինքնությունը: Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև Mercedes Տ 500 մակնիշի ավտոմեքենա:

Այսօր Նիդերլանդներում երեք ադրբեջանցի դանակահարել են հայ իրավաբան Աննա Հակոբյանին՝ նրա էթնիկ պատկանելիության պատճառով

 Այսօր Նիդերլանդներում երեք ադրբեջանցի դանակահարել են հայ իրավաբան Աննա Հակոբյանին՝ նրա էթնիկ պատկանելիության պատճառով:  Կնոջ վիրահատությունը բարեհաջող ավարտվել է: Հանցագործներին ձերբակալել են:

Քանդել, քանդել մինչև վերջ․ «Փաստ»

Փաշինյանի պաշտոնավարման ընթացքում կրթական համակարգում տեղի են ունենում այնպիսի գործընթացներ, որոնք ոչ մի կերպ չեն բխում կրթության զարգացման տրամաբանությունից։ Լրիվ հակառակը: Հատկապես լուրջ է բուհերի ինքնավարության հետ կապված խնդիրը։ Հարցն այն է, որ իշխանությունների հետևողական գործողությունները ցույց տվեցին, որ իրենց նպատակն է տոտալ վերահսկողություն հաստատել բուհերի, մասնավորապես ԵՊՀ-ի վրա։ Հանգամանք, որը քաղաքական գործընթացների ժամանակ կարող […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 411, մահվան՝ 18 նոր դեպք

Հայաստանում մայիսի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 411 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 219 092-ի:  Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 16 քաղաքացի, մահացածների թիվը 4225 է: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Մայիսի 8-ի դրությամբ մահվան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ԱպրիլիՀունիսի