20 Հունիսի, Կիրակի, 2021
KFC

Մի կողմ թողնել ամբիցիաները, եթե ուզում եք հաղթել. Մարգարիտ Եսայան

132713583_1325536664469573_3250637349005404762_o

ԱԺ ՀՀԿ  նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մի կողմ թողնել  ամբիցիաները, եթե ուզում եք  հաղթել․․․

Ընդդիմադիր դաշտը կարծես  արդեն  զուլալվում է, հայտնի են դաշինքներ՝<Պատիվ ունեմ»,  վաղը   Ազատության հրապարակում կհայտարարվի Քոչարյանի շուրջ դաշինքի անունը։ Սակայն, կան   նաեւ «սինգլ» ընդդիմադիր ուժեր, որ միայնակ են գնալու արտահերթի, սրանց մեջ ամբիցիաների պակաս չկա, որոշները   առանձնապես համոզիչ չեն իրենց ընդդիմադիր խաղերում․․։որոշներն էլ այնքան անվստահելի են, որ արդեն իսկ պարզ է, ընտրությունից հետո կթեքվեն  հաղթողի կողմը, սրանց ես կոչում եմ դոնդողանման ուժեր։ Կան, նայեք եւ կտեսնեք։ Շուտով, ուզեն-չուզեն,  կինքնաբացահայտվեն։ Վստահաբար։
Խոսքս   ավելի կարեւորի մասին է։
 
Ես, որ լրագրողական աշխատանքիս  երկար տարիներին  հնարավորություն եմ ունեցել տեսնել, շփվել, լուսաբանել,  տարբեր ընդդիմությունների,  մեծ մասի ներքին խոհանոցը  շատ մոտիկից  գիտեմ, որոշ խոսք-զրույցի, որոշ խաղիկների ականատեսն ու վկան եմ եղել,  մեկ բան  վստահ եմ ասելու։ Մեր երկրի բոլոր ժամանակների բոլոր ընդդիմություններին խանգարել է նույնը՝ ամբիցիան,հավակնոտությունը, որոշներին էլ խանգարել է իրականության ոչ սթափ ընկալումը, իշխանության հետ ներքին պայմանավորվածությունը, ծախվածություն։  Եղել է պահ, երբ  օդի պես  հրատապ էր  համախմբվելը, չեն արել, քանի որ  ամեն մեկը ուզել է իրեն դիտարկել առանցք, իր շուրջը համախմբվեն։ Որոշները երկակի խաղ են խաղացել,  ներքին  հարցերը <հասցնելով> օրվա իշխանությանը, ներսից բզբզալով ու քանդելով, սրանց նմաններին  մի երկու  պատառ է գցվել եւ   սրանք ուրիշ երգեր են երգել։
Այս ամենը եղել է, ցավոք, եւ սա է պատճառներից հիմնականը, որ երբեք  ընդդիմությունը  մեր երկրում  հաղթանակ չի գրանցել, չի հաղթել։ Կասեք՝ բա նիկոլը․․նիկոլիզմը ես հաղթանակ չեմ համարում եւ ընդդիմություն չեմ համարում, սա օտարերկյա գործակալների ցանց էր, որը   ներսում զավթեց  մեր երկրի իշխանության ղեկը, էդ  էր ասում նիկոլը, երբ ասում էր, ինքը իզմեր չունի։ Միակ ճիշտ խոսքը, որ ասել է։
Վերադառնալով այս օրվան։ 
 
Մեկ դրական, մեծ   բան արդեն կա, ձեւավորվել   է երկու հզոր ընդդիմադիր դաշինք՝ «Պատիվ ունեմ»՝ ՀՀԿ+ «Հայրենիք» եւ  Քոչարյան+ՀՅԴ+ՎՀ․․ 
Ինչ-ինչ, բայց այս դաշինքների ընդդիմադիր  անկեղծությանը եւ նպատակասլացությանը չեմ կասկածում։ Երկուսի նպատակը  նույնն է՝ հեռացնել հողատու-կապիտուլյանտ-դավաճանին  եւ փորձել բուժել  մեր երկրի, Արցախի, մեր ժողովրդի վերքերը։
Հուսամ, ամբիցիաները այս դեպքում կմղվեն երրորդական պլան եւ  պայքարը  կմղվի միասնական, համախմբված եւ  դիպուկ։
Այս դեպքում միայն կլինի հաղթանակը, միայն միասնաբար ընդդիմադիր դաշինքները կհաղթեն  զավթիչների իշխանությանը, որքան էլ սրանք փորձեն իշխանական լծակները ի չարս գործադրել։
Որոշ կարծիքներ եմ լսում, թե լավ կլիներ միասին գնային ընտրության, մեկ դաշինքով։
Կարծում եմ, ընտրվել է ճիշտը։
 
Բացատրեմ․
1․Բոլոր այն ընտրողները, որ հավատում եւ վստահում են Քոչարյանին եւ Դաշնակցությանը,  կընտրեն այդ դաշինքը։
2․Բոլոր այն ընտրողները, որ հավատում եւ վստահում են  Վանեցյան-ՀՀԿ դաշինքին,  կընտրեն  «Պատիվ ունեմ» դաշինքը։
Արդեն  խորհրդարանում,  պատիվն ու արժանապատվությունը, որը գրեթե նույնական է, կմիավորվեն, որպեսզի պարտության խորհրդանիշ, մահվան եւ դագաղների խորհրդանիշ  այս  խմբակին հեռացնեն, վերացնեն, ոչնչացնեն․․․
 
Սա լինելու է, չկասկածեք․․․
Եկել է որոմը ցորենից զատելու ժամանակը»:
KFC

Արխիվ

Հունիսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ