Ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձը հավելյալ ջանքեր պահանջող խնդիրներից է. Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ԼՂ կարգավորման հարցում ԵԱՀԿ համանախագահների դերակատարության կարևորությանը, ինչպես նաև առանձնացրել է հավելյալ ջանքեր պահանջող խնդիրները: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչները զբաղվում են բացառապես Լեռնային Ղարաբաղի հիմնախդնրի կարգավորմամբ: Դա ամրագրված է ԵԱՀԿ իրենց մանդատով: Ընթացիկ տարվա ապրիլի 13-ին համանախագահների եռյակն ընդգծել […]