23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայտնի է «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրացուցակի առաջին տասնյակ

Ինչպես գիտեք, մենք արդեն հայտարարել ենք, որ թե՛ ցուցակը, որը ներկայացվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով,  թե՛ մեր իշխանության գալու պարագայում գործադիր մարմինների կազմը, որը մենք ներկայացնելու ենք, չափազանց մրցունակ է և իրապես բաղկացած է Հայաստանի կադրային դարբնոցից ներկայացված կադրերով։ Շատ ներկայացուցչական է ցուցակը․ ներկայացված են թե՛ երիտասարդ գործիչներ, ինչպես նաև կան բազմաթիվ փորձառու անձինք»,- ԿԸՀ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքում ընդգրկված «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը։

ՀՀԿ ԵԿ անդամ Աննա Մկրտչյանն էլ հավելեց․ «Ցուցակն իրականում ներառական հիմունքներով է ստեղծվել՝ հաշվի առնելով ինչպես Երևանի, այնպես էլ մարզային համամասնական բաղկացուցիչները։ Ինչպես մեր հուշագրի տեքստում էր հստակ ասվում՝ և՛ էներգիա, և՛ ուժ, և՛ գիտելիք, և՛ փորձ․ այս համադրության բանաձևումն է տեղի ունեցել»

Անդրադառնալով ցուցակում Արմեն Աշոտյանի և Էդուարդ Շարմազանովի անունների բացակայությանը՝ Աննա Մկրտչյանը նշեց․ «Պարոն Աշոտյանի և պարոն Շարմազանովի և մնացած հանրապետական ակտիվ գործիչներ մասին նշեմ, որ իրենք բազմիցս արդեն ասել են, թե ինչու ներառված չեն՝ նշելով ինչպես այս ընտրությունների բնույթի հետ կապված, այնպես էլ իրենց ցանկությունը այդտեղ չլինելու։  Իսկ ինչ վերաբերում է թիմային աշխատանքին և «Պատի ունեմ» դաշինքին, իրենք ակտիվ ներգրավված և ինչպես մեր կարգախոսում է ասվում՝ ակտիվ կպել գործին»։

Սոս Հակոբյանը ներկայացրեց «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակի առաջին տասնյակը․

Արթուր Վանեցյան

Տարոն Մարգարյան

Աննա Մկրտչյան

Իշխան Զաքարյան

Հայկ Մամիջանյան

Թագուհի Թովմասյան

Տիգրան Աբրահամյան

Մարտուն Գրիգորյան

Թեհմինա Վարդանյան

Արման Սահակյան

Սոս Հակոբյանը  նաև հավելեց, որ ընդհանուր ցուցակում ընդգրկված են մի քանի հարյուր անուններ,  և ԿԸՀ-ում վերջնական ճշգրտումներից հետո ցուցակն ամբողջությամբ հասանելի կլինի։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ