23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 26, 2021

Կառավարությունը պարտավոր է ձեռնարկել գործուն քայլեր՝ երաշխավորելու ՀՀ ողջ բնակչության իրավունքները․ Արման Թաթոյան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադառնում է հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։ Հայտարարությունում ասվում է․ «ՀՀ կառավարությունը պարտավոր է ձեռնարկել գործուն քայլեր՝ երաշխավորելու համար ՀՀ ողջ բնակչության, ՀՀ քաղաքացների իրավունքները, իսկ միջազգային հանրությունը պետք է դադարեցնի կրավորական կեցվածքը և անհապաղ ձեռնարկի վճռական միջոցներ՝ կանխելու համար ադրբեջանական զինված ուժերի բացահայտ անօրինական, […]

Բոլորին կոչ եմ անում ակտիվորեն մասնակցել ընտրություններին․ Արմեն Գևորգյան

Արմեն Գևորգյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ Քվեարկե՞լ, թե՞ ոչ: Իմ մարզային այցերի և ընտրողների հետ հանդիպումների ընթացքում նկատել եմ մի կարևոր միտում. Շատ քաղաքացիներ կա՛մ դեռ չեն որոշել մասնակցել քվեարկությանը, կա՛մ մտադիր չեն մասնակցել: Նրանց թիվը շատ մեծ է: Կցանկանայի կիսվել, թե որքան կարևոր է, որ հնարավոր շատ քաղաքացիներ մասնակցեն ընտրություններին: 1. 2018-ի դեկտեմբերին անցկացվեցին […]

«Վերապրոֆիլավորեցին» հին օլիգարխներին և ստեղծեցին նորերին․ «Իրավունք»

«8 տարի առաջ՝ 2013-ի ամռանը, Նիկոլը, ով այն ժամանակ «Հայկական ժա­մանակ» թերթի խմբագիրն էր, ու Ալեն Սիմոնյանը, ով «Արարատ» ամսագրի գլխավոր խմբագիրն էր, փրփուրը բերաններին պայքարում էին օլիգարխ Ալեք­սանյանի (Լֆիկ Սամո) դեմ, որպեսզի փրկեն «Փակ շուկան»: Այն ժամանակ նրանց մասնակցությամբ ստեղծվեց «Ազատագրենք հուշարձանը օլիգարխից» հասարակական շարժումը, որի հայտարարություններում նշվում էր, որ «օլիգար­խը մեր աչքի առաջ […]

Ավինյանն ու Թորոսյանը հանդիպում են ռեկտորներին ու փորձում համոզել իրենց ուժին սատարել․ «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այս օրերին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը հանդիպումներ են ունենում հայաստանյան ռեկտորների հետ: Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ Ավինյանն ու Թորոսյանը ռեկտորների հետ առանձին-առանձին են հանդիպում ու խնդրում են հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ իրենց հետ լինել, աշխատել իրենց ձայներ բերելու ուղղությամբ կամ գոնե […]

Հայկ Մարությանը որոշել է ոչնչով չաջակցել քարոզարշավին․ «Հրապարակ»

«Երբեմնի հեղափոխական Հայկ Մարությանը, ում Նիկոլ Փաշինյանը մեծ հիացմունքով ու ոգևորությամբ հեղափոխության օրերին բարձրացրեց հարթակ, ապա 2 ամիս անց կարգեց Երևանի քաղաքապետի բարձր պաշտոնին, մեկ տարուց ավելի է՝ չի շփվում վարչապետի հետ, չի մասնակցում կառավարության նիստերին, և իշխանական թիմի ու նրա միջև խոր թշնամական հարաբերություններ են։ Եթե իշխանությունների վիճակն այսքան օրհասական չլիներ, նրանք առաջինը կնախաձեռնեին […]

«Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի առաջին 20 անունները

Մայիսի 26-ը արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերի նախընտրական ցուցակները ԿԸՀ-ին ներկայացնելու վերջնաժամկետն է։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի ցուցակի առաջին 20-յակը հետևյալ տեսքն ունի։ Ռոբերտ Քոչարյան Իշխան Սաղաթելյան Աննա Գրիգորյան Վահե Հակոբյան Արﬔն Գևորգյան Լիլիթ Գալստյան Արﬔն Ռուստամյան Սեյրան Օհանյան Էլինար Վարդանյան Արծվիկ Մինասյան Արթուր Ղազինյան Քրիստինե Վարդանյան Գեղամ Մանուկյան Աղվան Վարդանյան […]

Ինչպե՞ս Հադրութից թշնամու համար ճանապարհ բացվեց դեպի Շուշի․ «Իրավունք»

«Մամուլում շարունակվում են ակտի­վորեն շրջանառվել լուրեր այն մա­սին, որ Արցախի նախկին ԱԱԾ տնօրեն Կամո Աղաջանյանի ««Կամազի» բացած ճանապարհով Հադրութից թշնամին հասավ Շուշի»: Նույն.լու­րերի համաձայն՝ պատերազմից առաջ Կամո Աղաջանյանը վա­ճառել էր իր նռան այգիները և այլ օբյեկտներ: Որքանո՞վ են վերոնշյպլ լու­րերը իրական, պարոն Աղաջա­նյանը մինչ օրս որևէ կերպ չի հակադարձել: Հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաև նրա ան […]

Հայ-ադրբեջանական սահմանին սրացումը պահանջում է ձեռնարկել հրատապ միջոցներ. ՀԱՊԿ

Վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին ծագած սրացումը պահանջում է ձեռնարկել հրատապ միջոցներ: Այդ մասին հայտարարել է ՀԱԿՊ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը ՀԱՊԿ Խորհրդարանական Վեհաժողովի Խորհրդին կից ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների անվտանգության եւ պաշտպանության հարցերով հանձնաժողովերի նախագահների համակարգող խորհրդի նիստի ժամանակ: Նրա խոսքով՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների կնքած ղարաբաղյան հակամարտության գոտում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ԱպրիլիՀունիսի