15 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Հայաստանը պաշտոնապես դիմում է ՀԱՊԿ-ին

Մեր գնահատականը միանշանակ է. ստեղծված իրավիճակը լիարժեքորեն համապատասխանում է հավաքական անվտանգության պայմանագրի հոդված 2-րդի 2-րդ պարբերությանը՝ համաձայն որի՝ մեկ կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությանը, տարածքային անվտանգությանը, ամբողջականությանն ու ինքնիշխանությանը սպառնացող վտանգի դեպքում մասնակից պետություններն անմիջապես կակտիվացնեն համատեղ խորհրդատվությունների մեխանիզմը և ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար: Այս մասին այսօր Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

 

Փաշինյանը ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի Արա Այվազյանին, պաշտպանության նախարարի պաշտոնակատարի Վաղարշակ Հարությունյանին, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին հանձնարարեց միջոցներ ձեռնարկել հավաքական անվտանգության պայմանագրի 2-րդ հոդվածով պայմանավորված խորհրդատվություններ մեկնարկելու ուղղությամբ, մասնավորապես ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորոշումները համակարգելու և ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ