07 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Եթե առանց գեթ մեկ կրակոցի թողնում ես, որ թշնամին մտնի քո տարածք, ապա ինչ-որ պահից նա է սկսելու կրակելը․ Վրթանեսյան

Ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«2 օր առաջ փակ գրառում էի արել.

«Մերոնց չկրակելու հրաման է տված ու հիմա տարբեր տեղերում բառացիորեն ձեռնամարտի են բռնվում ադրբեջանցիներին զսպելու համար։ Եթե ինչ-որ պահից ադրբեջանցիները հանկարծ որոշեն առաջինը հրազեն կիրառել, էլի զոհեր կամ գերիներ ունենանք, դրա պատասխանը ո՞վ է տալու»:

Իսկ այսօր ՀՀ ներխուժած ադրբեջանցիները Վերին Շորժայի հատվածում հրազեն են կիրառել և հայ դիրքապահի սպանել։

Սա կանխատեսելու համար պայծառատես պետք չէր լինել, պարզ «մաթեմ» է. եթե առանց գեթ մեկ կրակոցի թողնում ես, որ թշնամին մտնի քո տարածքում տեղավորվի, ապա ինչ-որ պահից նա է սկսելու կրակելը։

Իսկ «բանակցությունները», ինչպես սկզբից ասում էինք, ադրբեջանցիներին պետք էին միայն ու միայն ժամանակ շահելու և գրաված տարածքներում ամրանալու, բավականաչափ զորք կուտակելու համար»։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ