02 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հորդորում եմ պետական համապատասխան կառույցներին՝ ձեռնարկել ամենախիստ միջոցները․ Արմեն Սարգսյան

Հորդորում եմ պետական համապատասխան կառույցներին՝ գործադրել բոլոր ջանքերը եւ ձեռնարկել ամենախիստ միջոցներն ընդդեմ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը սպառնացող ոտնձգությունների եւ սահմանային խախտումների: Այս մասին հայտարարություն է տարածել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը։

«Հայաստանի Հանրապետության սահմանների եւ տարածքային ամբողջականության դեմ իրականացվող տեւական ոտնձգություններից եւ ապօրինի գործողություններից հետո այսօր Ադրբեջանը դիմել է սահմանային իրավիճակը լարելու նոր սադրանքի:

ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել հայկական զինուժի ուղղությամբ: Հայկական կողմից կա զոհ: Խորին ցավակցությունս եմ հայտնում զոհված զինծառայողի ընտանիքին եւ հարազատներին։

Հորդորում եմ պետական համապատասխան կառույցներին՝ գործադրել բոլոր ջանքերը եւ ձեռնարկել ամենախիստ միջոցներն ընդդեմ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը սպառնացող ոտնձգությունների եւ սահմանային խախտումների:

Դատապարտելով Ադրբեջանի սադրիչ գործողությունները եւ իրավիճակը սրելու քայլերը՝ միաժամանակ, կոչ ենք անում միջազգային հանրությանը եւ բոլոր շահագրգիռ պետություններին՝ լինել առավելագույնս անհանդուրժող եւ կոշտ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի սադրիչ գործողություններին համապատասխան գնահատական տալու եւ դատապարտելու ուղղությամբ»,- նշվում է հայտարարության մեջ։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ