07 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

«Պատիվ ունեմ» դաշինքը այցելել է Լոռու մարզ

«Պատիվ ունեմ» դաշինքը շարունակում է մարզային այցելությունները։ Դաշինքի անդամներն այս անգամ շրջեցին Լոռու մարզում և հանդիպեցին բնակիչների հետ։

Օձունի բնակիչները որպես հիմնական խնդիր նշեցին ճանապարհների ոչ բարվոք վիճակը։ Ճանապարհների խնդիրը կարևորվեց ոչ միայն տեղի բնակչության, այլ համայնքում տեսարժան վայրերը զբոսաշրջային բիզնեսի համար առավել հասանելի դարձնելու համար։

 

Շիրակամուտ համայնքի բնակիչների հրավերով այցելեցին բնակիչների տուն, որտեղ քննարկվեցին համայնքային հրատապ խնդիրները։

Մեծ Պարնիի և Շիրակամուտի բնակիչների հետ մասնակցեցին 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի տեղադրմանը։

«Պատիվ ունեմ» դաշինքի անդամները համայնքային այցելություններից զատ ուխտագնացություն են կատարել Հոռոմայր վանական համալիր։

#Պատիվ_ունեմ

168.am

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ