29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2020

«Ձեր լռությունը սպանում է մեզ». Հենրիխ Մխիթարյանը կրկին անդրադարձել է Արցախում պատերազմական գործողություններին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքի իր էջում կրկին անդրադարձել է Ադրբջանի և Թուրքիայի կողմից Արցախում սանձազերծված պատերազմական գործողություններին: Աշխարհահռչակ ֆուտբոլիստը սոցցանցի իր էջում հրապարակել է շարժանկար, որի վրա կատարված է «Ձեր լռությունը սպանում է մեզ» գրությունը: Ավելի վաղ Հենրիխ Մխիթարյանը բաց նամակով դիմել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, Ֆրանսիայի նախագահ […]

Թուրք պատգամավոր.«Հայերի նկատմամբ ատելության խոսք է կիրառվում»

Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) Մարդու իրավունքների ուսումնասիրության հանձնաժողովի կազմում «Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումների ընթացքում մարդու իրավունքների խախտումներն ուսումնասիրելու համար» հիմնված ենթահանձնաժողովի անդամները հոկտեմբերի 26-ին այցելել են Ստամբուլում գործող մի քանի հայկական կազմակերպություններ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) կուսակցության պատգամավոր, Մարդու իրավունքների ուսումնասիրության հանձնաժողովի ղեկավար Հաքան Չավուշօղլուի գլխավորությամբ Պոլսի հայոց պատրիարքարան […]

«Մենք դիմել ենք նոր կառավարությանը, որպեսզի այդ գործը վերաբացվի, ասել են՝ համբերեք». Հոկտեմբերի 27-ին զոհված նախկին պատգամավորի այրի

Հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ողբերգության հետևանքով զոհված ԱԺ նախկին պատգամավոր Արմենակ Արմենակյանի այրին՝ Արմենուհի Արմենակյանը, այսօր ԱԺ-ում ծաղիկներ խոնարհեց զոհերի հիշատակին նվիրած հուշաքարի մոտ: Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ յուրաքանչյուր տարի այս օրն իրենց ընտանիքներում հիշում են այնպես, ասես ողբերգության առաջին օրն է: «Այդ ողբերգությունը ցնցեց մեր ընտանիքներին, բարեկամությանը, հայ ժողովրդին: Իրականում, կարելի էր […]

Արցախի ՊԲ–ն հրապարակել է նահատակված ևս 35 զինծառայողների անունները

Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողները Բաղդիշյան Գևորգ Ստեփանի, ծնվ. 2000թ. Մուրադյան Հարութ Ֆրիկի, ծնվ. 2000թ.  Խորենյան Սևակ Սուրենի, ծնվ. 1987թ. Հակոբյան Հայկ Արարատի, ծնվ. 1996թ. Հովհանիսյան Հովիկ Կարապետի, ծնվ. 1984թ. Ավետիսյան Շալիկո Սեդրակի, ծնվ. 1980թ. Պահեստազորային Ղազարյան Հայկ Էդվարդի, ծնվ. 1989թ. Պահեստազորային Քարտաշյան Գևորգ Նշանի, ծնվ. 1984թ. Պահեստազորային Սարգսյան Գեղամ Աշոտի, ծնվ. 1992թ. […]

Պատերազամական գործողությունների ընթացքում պետական դավաճանության և լրտեսության բացահայտման դեպքեր ունենք. ԱԱԾ պաշտոնյա

Ունենք դեպքեր պետական դավաճանության և լրտեսության բացահայտման, Քննչական կոմիտեում այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ԱԱԾ տնօրենի տեղակալ Արմեն Աբազյանը: «Կան դեպքեր զինծառայողների շրջանում կեղծ և ստահոդ լուրերի տարածման ուղղությամբ ՀՀ-ում գործող հսկիչ անցակետերի գործունեության, տեղեկատվական անվտանգության և կիբերհանցագործության, համացանցում տեղադրվող կեղծ հրապարակումների և այլն։ Սեպտեմբերի 27-ից մինչ այսօր ԱԱԾ-ում գործում է շուրջօրյա թեժ գիծ, ստացվել է […]

ՌԴ ՊՆ-ն քննարկում է Միութենական պետության ռազմական անվտանգության ապահովումը. Շոյգու

ՆԱՏՕ-ի երկրների հետ Միութենական պետության սահմանին իրավիճակը շարունակում է մնալ անհանգիստ, Ռուսաստանի պաշտպանության նախարարության համար առաջնահերթություն է անվտանգության ապահովումը, հայտարարել է ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն՝ Ռուսաստանի և Բելառուսի ռազմական գերատեսչությունների համատեղ կոլեգիայի նիստում: «Իրավիճակը շարունակում է անհանգիստ մնալ դաշնակից պետության արևմտյան սահմաններում, որտեղ ՆԱՏՕ-ն շարունակում է զարգացնել իր ներկայությունը», – ասել է նա: «Հաշվի […]

«Հակառակորդը շարունակել է կրակ վարել ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ: Կան վիրավորներ»․ Շուշան Ստեփանյան

«Հակառակորդը շարունակել է կրակ վարել ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ: Կան վիրավորներ»,– այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Շուշան Ստեփանյանը։  

Վազգեն Մանուկյանը հայտարարություն է տարածել

Հայրենակիցնե՛ր, Մենք այժմ, չնայած մեր ժողովրդի հերոսական պայքարին, ապրում ենք մեր պատմության ամոթալի և կործանարար էջերից մեկը։ Վտանգված է ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը և հայության ապագան։ Կարելի՞ է արդյոք փոխել իրավիճակը, բեկում մտցնել։ Այո՛։ Բայց ոչ ներկա կառավարման օրոք։ Ի՞նչ է պետք անել։ 1․ Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՍեպտեմբերիՆոյեմբերի